Այսօրվանից Իտալիան նորից բացում է սահմանները զբոսաշրջիկների համար

Spread the love

Ամռան երրորդ օրը նշանակալից է դարձել իտալացիների համար: Այս պահից սկսած՝ երկրի ներսում ճանապարհորդությունը կրկին հնարավոր է, և սահմանները բաց են ԵՄ երկրների մեծամասնության օտարերկրյա զբոսաշրջիկների համար, և այլևս 14-օրյա կարանտին  պահելու կարիք չկա։

Խոսքը դեռևս գնում է Շենգենյան երկրների և ԵՄ անձնագրեր ունեցող քաղաքացիների մասին: Հունիսի 15-ից Իտալիան պատրաստ է հյուրեր ընդունել Ռուսաստանից, եթե այն ևս  բացի իր սահմանները: Ռուսների համար մուտքի սահմանափակումներ նույնպես չեն լինի:

Արդեն այսօր Իտալիայի երեք օդանավակայաններ Հռոմում, Միլանում և Նեապոլում կընդունեն ինքնաթիռներ Բրիտանիայի Հիթրոու և Մանչեսթեր օդանավակայաններից:

Իտալիայում կարանտինային ռեժիմը, որը Եվրոպայում ամենադժվարներից մեկն էր, շարունակվեց երեք ամիս: Այժմ երկիրը վերականգնվել է ցնցումներից և նորից անցնում է սովորական կյանքի:

Մայիսի 3-ից բացվեց արտադրությունը , իսկ ամսվա կեսից կբացվեն բարերը, ռեստորանները, գեղեցկության սրահները և խանութները:

Related posts

Leave a Comment