Այսօր հայկական կերպարվեստի նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

Spread the love

Այսօր հայկական կերպարվեստի նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է:

Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը, որին ծանոթացել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ) ուսանելու տարիներին։

Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է նկարչի վրձնած և այժմ դասական համարվող «Նատյուրմորտ. Ձմերուկ» կտավը, որը, ի թիվս այլ գործերի, ներկայացվել է «Հինգի ցուցահանդեսին»:

Սա Մինասի առաջին գործերից է, որտեղ նրա ներկապնակը հնչեց վառ ու հյութեղ գույներով: Նկարիչն այս կտավում հրաժարվեց բազմապլան կոմպոզիցիայից, առարկաները պատկերելով մեկ հարթության վրա։

Related posts

Leave a Comment