Ասպիրինային դիմակ՝ մաշկը մաքրելու ու բորբոքումները վերացնելու համար

Spread the love

Ասպիրինը, որը պարունակում է բետա-հիդրօքսիդի թթու, դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա՝ հանդես գալով որպես մաշկը մաքրող, մեռած բջիջները հեռացնող, մաշկը երիտասարդացնող միջոց։

Ասպիրինը օգտակար է մաշկին և գործում է որպես լավ հակաբորբոքային միջոց:

Այս դիմակը խորհուրդ է տրվում կատարել գիշերը, քանի որ այն ունի ուժեղ ազդեցություն։ Եթե ունեք զգայուն մաշկ, ապա այն փորձարկեք մաշկի մի փոքր հատվածի վրա։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • Ասպիրինի 5 հաբ
  • 2 ճաշի գդալ մեղր
  • 1 ճաշի գդալ մածուն

Դեմքը լվանալ տաք ջրով, որպեսզի բացվեն ծակոտիները։

Ասպիրինը մանրացնել, ավելացնել մեղրն ու մածունը: Այս բաղադրիչներով պատրաստել մածուկ և քսել դեմքին։ Պահել այն 20 րոպե ու լվացվել։

Դիմակը խորքային մաքրում է մաշկը ու վերացնում անհարթությունները։ Դիմակը խորհուրդ է տրվում կատարել 15 օրը մեկ  և ոչ շուտ։

Related posts

Leave a Comment