Բիլ Գեյթսը դստեր հետ պարում է TikTok-ում (վիդեո)

Spread the love

Բիլ Գեյթսի դուստրը՝ Ջեննիֆեր Գեյթսն Instagram-ում շնորհավորել է Հայրիկների միջազգային օրվա կապակցությամբ ու տարածել արխիվային նկար ու տեսանյութ, որում հայր ու դուստր պարում են TikTok սոցիալական կայքերի ամենատարածված պարերից մեկը:

«Շնորհավոր Հայրիկների օրը, քո նվիրվածությունը ավելի լավ աշխարհին և սովորելու կիրքը ինձ ոգեշնչել են իմ ամբողջ կյանքի ընթացքում, և հատկապես այն բանից հետո, երբ ես ընդունվեցի բժշկական դպրոց: Շնորհակալ եմ քո մշտական ​​օգնության, աջակցության և ոգևորության համար, որով դու նկարվում ես իմ TikTok-ի համար», – գրել է Ջեննիֆեր Գեյթսը։

Ջեննիֆեր Գեյթսը Բիլ և Մելինդա Գեյթսերի առաջին երեխան է, այժմ նա 24 տարեկան է: Միլիարդատերը ևս երկու ժառանգ ունի՝ 20-ամյա որդին՝ Ռորիին, և 17-ամյա դուստրը՝ Ֆիբին:

Related posts

Leave a Comment