Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

Spread the love

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով: 63-ամյա Ծառուկյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է իր նախկին տեսանյութերից մեկը, որում կատակում է, թե «կորոնավիրուսը լավ մարդկանց չի դիպչում», և գրել. «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում: Առողջություն բոլոր վարակակիրներին»:

ԲՀԿ ղեկավարի խոսնակ, համանուն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Ազատությանը» հայտնեց, որ իր տեղեկություններով` Ծառուկյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովի մոտ մեկ տասնյակ պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով։ Ընդ որում, վարակակիրներ կան ինչպես իշխող «Իմ քայլում», այնպես էլ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանում»։

Related posts

Leave a Comment