Եթե դուք սիրում էք Շեքսպիրին, մի հեռացեք Վերոնայից, քանի դեռ Ջուլիետի շիրիմին ծաղիկ չեք դրել (ֆոտո, վիդեո)

Spread the love

«Եթե դուք սիրում էք Շեքսպիրին, մի հեռացեք Վերոնայից, քանի դեռ Ջուլիետի շիրիմին ծաղիկ չեք դրել… Այս հրաշք աղջիկը, որի մահը դարձավ ամենակրքոտ ու հուզական ողբերգության թեման, գոնե թե արժանի է հիշատակման». Ալֆրեդ դե Մյուսեն

Այսօր Իտալիայի Վերոնա քաղաքում նշում են աշխարհի բոլոր սիրահարների խորհդանիշը համարվող գեղեցկուհու՝ Ջուլիետի ծննդյան օրը:

Ռոմեոյի եւ Ջուլիետի հավերժական սիրո պատմությունը դարձավ համաշխարհային կինոյի ու երաժշտարվեստի ամենաշնորհակալ ու սիրված թեմաներից մեկը։ Իսկ երբ 1968-ին Ձեֆիրելին նկարահանեց «Ռոմեո և Ջուլիետ»-ի սիրո պատմության իր տարբերակը Շեքսպիրյան հերոսներն անմահացան:

Ջուլիետի շիրիմը՝ Վերոնայում

Եկ քնքուշ գիշեր, եկ դու սիրագեղ, սևաչյա գիշեր, տուր ինձ Ռոմեոյին:
Եվ երբ նա մեռնի, կտրատիր նրան, աստղիկներ շինիր։
Եվ նա կպճնի երկնքի դեմքն այնքա՜ն փառավոր,
Որ աշխարհն համայն կսիրահարվի չքնաղ գիշերին,
Եվ էլ չի պաշտի շքեղ արևին։

Վերոնայում Ջուլիետի պատշգամբը

Աղբյուրը՝ Իսահակյան գրադարան

Related posts

Leave a Comment