Երանի 60-ամյակս Հայաստանում նշեի. Ատոմ Էգոյանի 5000 դոլարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Spread the love

Կանադահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը 5000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Կինոռեժիսորը փոխանցում է կատարել առցանց վճարման համակարգով, գրելով՝ «Ատոմ Էգոյանի 60 ամյակին։ Երանի այն նշեի Հայաստանում»։

Էգոյանը ցանկանում էր հայրենիքում նշել տարեդարձը, սակայն համավարակով պայմանավորված՝ չի կարողանում գալ Հայաստան։

Այս մասին տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և կոչ արել արտերկրում բնակվող հայերին հետևել ռեժիսորի օրինակին, այս կերպ նաև մոտեցնելով իրենց՝ Հայաստան վերադարձի օրը:

«Արտերկրում բնակվող սիրելի հայրենակից, հետևիր այս օրինակին։ Նվիրաբերիր դեպի Հայաստան քո տոմսի գումարը՝ ի աջակցություն համաճարակի դեմ պայքարին։ Այս կերպ կմոտեցնես առաջիկա այցելությունդ Հայրենիք»,-գրել է Հայկակ Արշամյանը։

Related posts

Leave a Comment