Ինչպես է սոցիալական հեռավորությունն ազդում մեր հոգեկան առողջության վրա

Spread the love

Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում «սոցիալական հեռավորություն» տերմինը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, որը միտված է կանխելու հիվանդության տարածումը։

Սակայն սոցիալական հեռավորություն պահպանելը ոչ միայն հեշտ չէ, այլ նաև բավական բացասական ազդեցություն կարող է ունենալ հոգեկան առողջության վրա։

Հոգեբանները նշում են, որ սոցիալական հեռավորության պահպանումը կարող է առաջացնել․

· Ստրես և անհանգստություն

Երբ փակված եք տանը և չեք կարողանում սերտ կապ հաստատել որևէ մեկի հետ, դա կարող է հանգեցնել անհանգստության, սթրեսի և վախի ուժեղ զգացմունքների: Սա հատկապես ճիշտ է, երբ սոցիալական հեռավորությունը ուղեկցվում է անհանգստացնող հանգամանքներով, ինչպիսիք են համաճարակը: Շփման պակասը նաև դեպրեսիայի առաջացման ռիսկի գործոններից մեկն է:

 Մոտիվացիա և արտադրողականություն

Նրանց համար, ովքեր սովոր են պարբերաբար դրսում լինել, ստիպված լինելով պահել սոցիալական հեռավորություն ու մնալ առանց մարդկանց հետ սերտ շփումների, կարող են կորցնել իրենց աշխատանքի մոտիվացիան ու նվազի նրանց արտադրողականությունը։

Զայրույթ

Զայրույթը երկրորդական հույզ է, որը ծնվում է պաշտպանիչ մեխանիզմից: Ուղեղը փորձում է պաշտպանվել առաջնային հույզերի ցավից, ինչպիսիք են վախը կամ տխրությունը և այն վերածում է զայրույթի, ինչը  դժվար է կառավարել։

Կոգնիտիվ ուժ

Երկարաժամկետ սոցիալական հեռավորությունը կարող է ունենալ խիստ բացասական և պոտենցիալ մշտական դեգեներատիվ ազդեցություն ուղեղի վրա, հատկապես տարեցների մոտ: Սոցիալականացումն օգնում է ուղեղը պահել ակտիվ մեծանալու հետ միասին, մինչդեռ դրա պակասը կարող է արագացնել դեգեներացիան:

Աղբյուրը՝ Power of Positivity

Related posts

Leave a Comment