Ինչպես ճիշտ խնամել ներքնակը

Spread the love

Փաստը մնում է փաստ, որ մենք մեր կյանքը 1/3-ն անցկացնում ենք մահճակալի կամ բազմոցի վրա պառկած։ Քունը մեր առօրյայի անբաժանելի մասն է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հետևել, որ այն լինի լիակատար և առողջ։ Իրականում շատ բան կախված է նրանից, թե ինչ ներքնակի վրա ենք մենք քնում։ Եթե նույնիսկ արդեն ունենք որակյալ օրթոպեդիկ ներքնակ, պետք է ճիշտ խնամել այն, որպեսզի ներքնակը երկար ծառայի ձեզ։

Ընդհանրապես ներքնակի երկարակեցությունը կախված է դրա տեսակից, պատրասման նյութից։ Համակցված զսպանակներով տարբերակները դիմանում են 6 տարի, իսկ անկախ զսպանակներովը՝ մինչև 14 տարի։ Սրան զուգահեռ անհրաժեշտ է ճիշտ խնամել նույնիսկ ամենաորակյալ և թանկարժեք ներքնակը, հակառակ դեպքում այն կկորցնի իր հատկությունները և ենթակա չի լինի օգտագործման։

Խորհուրդ N1

Բոլոր ներքնակները, այդ թվում՝ օրթոպեդիկ տարբերակները, պետք է անպայման շրջել տարվա մեջ գոնե 1 անգամ։ Եթե դուք կարողանաք շրջել ամեն կես տարին մեկ, իդեալական կլինի։ Հարկ է նշել, որ սա ներքնակների պահպանման հիմնական խորհուրդն է։ Հիշեք նաև, որ եթե ներքնակը նոր եք գնել, ապա առաջին 2 ամիսը պետք է մի քանի շաբաթը մեկ անգամ շրջել, այդ թվում՝ գլխի մասը տանել ոտքերի կողմ և հակառակը։

Խորհուրդ N2

Ներքնակները պետք է հեռու պահել խոնավությունից, քրտինքից և միջատներից։

Խորհուրդ N3

Մի մոռացեք ներքնակները մաքրել փոշեկուլի միջոցով 3 ամիսը մեկ անգամ։ Մանրակրկիտ մաքրեք ներքնակի բոլոր հատվածները, մահճակալի անկյունները։ Հիշեք նաև, որ կուտակված փոշին վնասակար է ձեր առողջության համար։

Խորհուրդ N4

Կանոնավոր օդափոխեք ներքնակը և սենյակը։ Եթե ներքնակը նոր եք գնել, հեռացրեք փաթեթավորումը և հորիզոնական դիրքով գոնե 1 օր դրեք օդափոխվող սենյակում։ Այնուհետև օդափոխման աշխատանքները կրկնեք կես տարին մեկ 3-4 ժամով։ Հիշեք, օդափոխել պետք է միայն հորիզոնական դիրքով և արևի ուղիղ ճառագայթներից հեռու։

Խորհուրդ N5

Եթե ներքնակն առանց պաշտպանիչ պատյանի է, ապա օգտագործեք ներքնակի վրա հագցվող ծածկոցներ (наматрасник): Սա հատկապես կարևոր է, եթե տանը պահում եք կենդանիներ։

Խորհուրդ N6

Եթե ներքնակի վրա կեղտաբիծ կա, ապա կարող եք սառն օճառաջրով մաքրել՝ օգտագործելով նվազագույն քանակի ջուր։ Իսկ եթե ուղղակի ուզում եք սրբել փոշին, խոնավ շոր մի կիրառեք, սրբեք ուղղակի չոր խոզանակով։ 

Աղբյուրրը՝ haybed

Related posts

Leave a Comment