Լիլիթ Խաչատրյան․ Քսուքների ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել մի քանի գործոններ

Spread the love

Հարգելի՛ ընթերցող, ինչպես հայտնել էինք, PressRoom-ը շարունակում է «Մաշկի խնամք» նախագիծը՝  Հայաստանում կորեական բարձրորակ խնամքի միջոցներ ներկայացնող ArinSkin կորեական կոսմետիկայի խանութ-սրահի հետ համագործակցությամբ։

PressRoom-ի հարցազրույցը ArinSkin ընկերության տնօրեն Լիլիթ Խաչատրյանի հետ։

PressRoomՆախորդ անգամ խոսել էինք կորեական խնամքի միջոցների օգտակարության, տարբեր միջոցների մասին, այսօր անդրադառնանք BB, CC և տոնային քսուքներին, ի՞նչ տարբերություններ կան այս քսուքների միջև։

Լ․Խաչատրյան․ BB, CC քսուքների ի հայտ գալը երջանիկ դարձրեց բազմաթիվ կանանց։ Անշուշտ, լավագույն տեսականին հնարավոր է գտնել հարավկորեական շուկայում։ Միայն կորեացիներն են տիրապետում այդ գիտելիքին (know-how), թե ինչպես ստանալ քսուք, որը կծածկի դեմքի թերությունները և միաժամանակ կխնամի ու կպաշտպանի մաշկն անբարենպաստ պայմաններից։ BB և CC քսուքները բազմաֆունկցիոնալ տոնային քսուքներ են, որոնք պարունակում են մաշկին անհրաժեշտ մի շարք օգտակար նյութեր և SPF արևապաշտպան բաղադրիչներ։

PressRoomԻ՞նչ է CC քսուքը։

Լ․Խաչատրյան․ CC քսուքները (Complete Correction- ամբողջական շտկում կամ Color Control – գույնի հսկողություն) ավելի թեթև տեքստուռա ունեն, ծածկողականությունը բարձր չի, սակայն խոնավեցնող և սնուցող բաղադրիչների քանակն ավելի շատ է, քան BB քսուքների մեջ։

PressRoom․ Ի՞նչ է BB քսուքը։

Լ․Խաչատրյան․ BB  կրեմը (beauty balm – գեղեցկության բալասան նախ հայտնի դարձավ Կորեայում, նախքան ողջ աշխարհում հայտնի դառնալը։ Ըստ էության, BB կրեմը դիմահարդարում է, որը մաշկը նաև խնամում է: Այն կարող է լինել, ինչպես արդեն նշեցինք, արևապաշտպան, խոնավեցնող, փայլը կարգավորող՝ համաձայն նրանց ֆորմուլայի։ Ըստ էության, BB-ն հիանալի տարբերակ է, երբ ուզում եք մի փոքր ծածկել մաշկը, բայց ոչ չափից շատ։

PressRoomՔսուքն ընտրելիս ի՞նչ պետք է հաշվի առնել։

Լ․Խաչատրյան․ Քսուքի ընտրության ժամանակ երկու փաստ է կարևոր՝

1. Դիմահարդարման տեսակը՝ ամենօրյա, թե երեկոյան։ Ամենօրյա դիմահարդարման դեպքում, իհարկե, նախընտրելի է օգտագործել BB քսուք, քանի որ այն ունի թեթև տեքստուրա, չի խցանում ծակոտիները, խոնավեցնում, սնուցում է մաշկը, ինչպես նաև պաշտպանում արևի վնասակար ճառագայթներից։ Տոնային քսուքը նախընտրելի է օգտագործել երեկոյան դիմահարդարման մեջ անթերի տեսք ունենալու համար։

2. Մաշկի տեսակը, ընդհանուր վիճակը, խնդրահարուց է, թե ոչ, ալերգիկ է, թե ոչ։

PressRoomՅուղոտ և խնդրահարույց մաշկի  դեպքում ի՞նչ քսուք ընտրել։

Լ․Խաչատրյան․ Տոնային քսուք․ այն անհրաժեշտ է խնդրահարույց, լայնացած ծակոտիներով, պիգմենտային հետքերով մաշկի դեպքում։

Տոնային քսուքները պարունակում են դիմետիկոն, պոլիմերներ, ինչի շնորհիվ քսուքը հավասարաչափ տարածվում և ծածկում է դեմքի անհարթությունները։ Եթե տոնային քսուքը ոչ բնական տեսք է հաղորդում, կարելի է որպես հիմք (база) օգտագործել BB քսուք։

PressRoomՉոր մաշկը դեպքում ո՞ր քսուքն է պետք ընտրել։

Լ․Խաչատրյան․Այս դեպքում գնեք այնպիսի քսուք, որը կպարունակի գլիցերին (Glycerin) կամ նրա ածանցյալները (polyglycerin-3 և այլն)։ Դա կարող է լինել և՛ տոնային, և՛ BB քսուք, սակայն հաշվի առնելով, որ BB քսուքը ավելի շատ է պարունակում խոնավեցնող և սնուցող կոմպոնենտներ, նախընտրելի է օգտագործել BB-ն։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել «alcohol denat» կոմպոնենտին, որը հաճախ ավելացնում են որպես հակաբորբոքային կոմպոնենտ, սակայն այն գրգռում է չոր և զգայուն մաշկը։

PressRoomԵթե մաշկը նորմալ է, առանց արտահայտված խնդիրների, այս դեպքում ո՞րը խորհուրդ կտաք։

Լ․Խաչատրյան․BB քսուք․ այն հիանալի կխնամի և կպաշտպանի Ձեր մաշկը ողջ օրվա ընթացքում, չի խցանի ծակոտիները, մաշկին կհաղորդի առողջ և գեղեցիկ տեսք։

PressRoomԵթե մաշկը ալերգիկ է։

Լ․Խաչատրյան․Նույնիսկ դժվարանում եմ ինչ-որ քսուք ընտրել։ Ալերգիկ ռեակցիան կարող է լինել տարբեր պատճառներով, տարբեր կոմպոնենտներից։ Հաշվի առնելով, որ BB քսուքը պարունակում է բազմաթիվ բուսական խոնավեցնող և սնուցող կոմպոնենտներ, այն ինքնըստինքյան դառնում է ռիսկային։ Այս դեպքում նախընտրելի է օգտագործել տոնային քսուք, կամ քսուքներ, որոնք չեն պարունակում բուսական բաղադրիչներ, քանի որ սինթետիկ բաղադրիչներն ավելի քիչ ալերգին են։

PressRoomԻ՞նչ ընտրել տարիքային փոփոխությունների դեպքում։

Լ․Խաչատրյան․Միանշանակ BB քսուք, քանի որ այս դեպքում մաշկը լրացուցիչ խնամքի կարիք ունի։ BB-ները պարունակում են մի շարք վիտամիններ, խոնավեցնող, արևապաշտպան բաղադրիչներ, ինչի շնորհիվ պաշտպանում են մաշկը շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցությունից։

PressRoomՇնորհակալություն;

ArinSkin-ի տեսականուն կարող եք ծանոթանալ կայքում կամ այցելել Հյուսիսային պողոտա, Tashir Street, 69:

Related posts

Leave a Comment