Կակտուսից պատրաստված վեգան կաշին ու նորաձև ապրանքներն արդեն իրականություն են (ֆոտո)

Spread the love

Երկար ժամանակ մարդիկ փորձում էին գտնել միջոց՝ կենդանիներին զերծ պահելու դաժան վերաբերմունքից, որոնց կաշին օգտագործվում է նորաձևության մեջ։

Ահա, կարծես թե կաշվի էկո այլընտրանքն արդեն իրականություն է: Մեքսիկայից 2 ձեռնարկատերերի կողմից մշակված նորարարական լուծումն առաջարկում է կաշի ստեղծելու միջոց՝ պարզապես օգտագործելով կակտուս, որը ոչ միայն էկոլոգիապես մաքուր է, այլև նման է  և զգացվում է որպես իրական կաշվի։

«Սա նշանակում է, որ ավելի քիչ կենդանիներ կտուժեն, և աշխարհը կլինի ավելի լավը»,-ասում են կակտուսից կաշի ստանալու մեթոդի նախաձեռնողներ Ադրիան Լոպես Վելարդեն ու Մարտթ Սիզարեսը։

Կակտուսից պատրաստված կաշվից կարելի է օգտագործել կոշիկներից սկսած մինչև դրամապանակներ պատրաստելու համար:

Կակտուսը շատ ճկուն է, և այն կարող է դիմակայել ցածր ջերմաստիճանին։ Ըստ կայքի, ընտրվում և կտրվում են միայն բույսի հասուն տերևները՝ առանց վնասելու կակտուսին։ Եվ 6-ից  8 ամիսը մեկ նոր բերք են հավաքում:

Կակտուսի կաշվից պատրաստված կիսակոշիկներ

Մինչ այժմ ընկերությունը կարողացել է բազմաթիվ եղանակներով օգտագործել կակտուսի կաշին՝ ստեղծելով պայուսակներ, մեքենայի նստատեղեր, կոշիկներ և նույնիսկ հագուստ: Եվ քանի որ նյութը լիովին օրգանական է, կաշին շնչում է, ինչը կարևոր է և խնդիր է կաշվի  սինթետիկ այլընտրանքների դեպքում:

Կակտուսի կաշվի ստեղծման գործընթացում նրանք կտրում են հասուն տերևները և 3 օր չորացնում արևի տակ, որպեսզի հասնեն անհրաժեշտ խոնավության ճշգրիտ մակարդակին: Այնուհետև վերամշակում են օրգանական հումքը`վեգան կաշի ստեղծելու համար։

Related posts

Leave a Comment