Կորոնավիրուսի մասին առաջինը հայտնած ու վարակից մահացած չինացի բժշկի կինը երեխա է ունեցել

Spread the love

Չինաստանում նոր կորոնավիրուսի վարակի մասին առաջիններից մեկը հայտնած ու այդ վարակից փետրվարին մահացած Ուհան քաղաքի բժիշկ Լի Ուենլիանգի կինը լույս աշխարհ է բերել իրենց որդուն։ Գրում է CNN-ը։

Լիի կինը Չինաստանի պետական «Litchi News»-ին ասել է, որ երեխան ծնվել է այսօր առավոտյան՝ Ուհան քաղաքի հիվանդանոցում։

«Կարո՞ղ ես դու տեսնել երկնքից: Վերջին նվերը, որը դու ինձ տվեցիր, ծնվել է այսօր: Ես անպայման լավ հոգ կտանեմ նրա մասին», – գրել է  Ուենլիանգի կինը՝ չինական WeChat սոցիալական մեդիա հարթակում:

Հիշեցնենք, որ վիրուսի մասին հայտնելուց հետո բժիշկը թիրախավորվեց Ուհանի ոստիկանության կողմից, որը նրան մեղադրեց կեղծ լուրերի տարածման մեջ:

Փետրվարի 1-ին բժշկի մոտ հայտնաբերվեց կորոնավիրուս ու մահացավ 1 շաբաթ անց։

Related posts

Leave a Comment