Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք․ Նիկոլ Փաշինյան

Spread the love

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք:

«Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը: Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձևավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»,-գրել է Փաշինյանը:

Նշենք, որ հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10728 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 89992 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 665 նոր դեպք և 746 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 62 (տղամարդ), 65 (կին), 70 (տղամարդ), 79 (կին), 64 (կին), 85 (տղամարդ) և 76 (կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 101 է:

Related posts

Leave a Comment