Կորոնավիրուս․ Zara-ն փակում է ավելի քան 1000 խանութ՝ առցանց գնումները խթանելու համար

Spread the love

Zara նորաձևության տունը ևս տուժել է կորոնավիրուսի համաճարակից ու որոշում է կայացրել  փակել ամբողջ աշխարհի մանրածախ մոտ 1000 խանութներ:

Հունիսի 12-ին ընկերությունը հայտարարել է, որ 1000-ից 1200  խանութ կփակվի ու միջոցները կուղղվեն առցանց վաճառքի ռազմավարության մեջ:

Դեռ հստակ հայտնի չէ, թե Zara-ի  որտեղի խանութները կփակվեն։ Ընկերությունը «կավելացնի առցանց հաճախորդների սպասարկման թիմերը։

Առցանց վաճառքի համար նախատեսվում է առաջիկա երեք տարում ներդնել 1 միլիարդ դոլար, և ևս 1,7 միլիարդ դոլար՝ խանութների արդիականացման ու առաջատար տեխնոլոգիական լուծումներով հագեցնելու համար։

Related posts

Leave a Comment