Հայտնի է 2021 թ.-ի ինտերիերի գլխավոր գույնը

Spread the love

Հոլանդական ներկերի և ծածկույթների պրեմիում ապրանքանիշ հանդիսացող Dulux-ը հայտարարել է 2021 թվականի գլխավոր գույնը: Հաջորդ տարվա գույնը հողային-բեժ երանգն է՝ Brave Ground-ը, գրում է Dezeen- ը:

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այդ ունիվերսալ գույնն արտացոլում է բնության ուժը:

Dulux- ը խորհուրդ է տալիս տարվա գույնը համարձակորեն օգտագործել ցանկացած ինտերիերում: Այն կստեղծի խաղաղության և մեկուսացման զգացողություն:

Brave Ground- ի ընտրության վրա ազդել է COVID-19 համավարակը:

«Համաշխարհային համավարակի հետևանքով մարդկանց բնակավայրերի հետ կապված առաջնահերթությունները, ինչպես նաև կենսական և աշխատանքային պայմանները փոխվել են: Brave Ground գույնը, որը ներառված է ColourFutures 2021 ներկապնակում, մարդկանց հնարավորություն կտա ստեղծել տարածություններ, որտեղ նրանք կկարողանան հանգստանալ և վերալիցքավորվել», – ասել է Dulux UK- ի ստեղծագործական տնօրեն Մարիաննա Շիլինգֆորդը:

Աղբյուրը՝ Shantnews

Related posts

Leave a Comment