Հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք և 251 առողջացած

Spread the love

Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած, 861-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 198569 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 131 նոր դեպք և 251 առողջացած։

Արձանագրվել է 3 մահ․ պացիենտները եղել են 58 (կին), 63 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 264 է:

Related posts

Leave a Comment