Հաստատվել է կորոնավիրուսի 209 նոր դեպք, ապաքինվել է 193 մարդ

Spread the love

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 209 նոր դեպք, ապաքինվել է ևս 193 մարդ: Արձանագրվել է մահվան 5 դեպք:

Պացիենտները եղել են 80 (տղամարդ), 80 (կին), 80 (տղամարդ), 72 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հուլիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38550 դեպք, որոնցից 28997-ն առողջացած, 738-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8587 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 163736 թեստավորում:

Related posts

Leave a Comment