Հաստատվել է նոր կորոնավիրուսի 557 նոր դեպք և 709 առողջացած

Spread the love

Հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 557 նոր դեպք և 709 առողջացած։

Արձանագրվել է 11 մահ․ պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:

Related posts

Leave a Comment