Հոլանդացի գյուտարարի պատրաստած դագաղները մարմինները վերածում է պարարտանյութի (վիդեո)

Spread the love

Պարզվում է, մեռնելուց հետո էլ մարդը կարող է օգտակար լինել մոլորակին՝ ընտրելով սնկից պատրաստված կենդանի դագաղ, որն արագացնում է դիակի քայքայումը:

Դագաղը դիակները վերածում է պարարտանյութի, որը հարստացնում է հողը միկելիումի՝ սնկերի արմատային կառուցվածքի շնորհիվ, որոնք բնության ամենամեծ վերամշակողներն են։

Գաղափարի հեղինակը Բոբ Հենդրիկն է, որն այն իրականացրել է Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի իր ուսանողական լաբորատորիայում:

«Սա աշխարհում առաջին կենդանի դագաղն է, և, ըստ էության, անցած շաբաթ օրը Նիդերլանդներում առաջին մարդը կոմպոստացվել է և վերադարձվել կյանքի շրջափուլ», – ասել է Հենդրիկսը AFP– ին:

Այս բնական դագաղը վերջին հանգրվանն է դարձել 82-ամյա կնոջ համար, որի մարմինը կքայքայվի երկու-երեք տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, դագաղը կվերանա 30-45 օրվա ընթացքում:

Նշվում է, որ լաքապատ փայտե և մետաղական բռնակներով ավանդական դագաղի դեպքում, գործընթացը սովորաբար տևում է ավելի քան տաս տարի:

Related posts

Leave a Comment