Հրշեջները զգուշացնում են․ ձեռքերի ախտահանման միջոցները շոգ եղանակին մի թողեք մեքենայի մեջ (վիդեո)

Spread the love

Հրշեջները կորոնավիրուսային նոր իրականության մեջ նոր վտանգների մասին են  բարձրաձայնում։ Եղանակի տաքանալու հետ զուգընթաց մեքենայի սրահում ևս տաքությունը բարձր է լինում։ Հրշեջները զգուշացնում են, որ ձեռքերի ախտահանման միջոցները չի կարելի թողնել մեքենայի մեջ տաք եղանակին։

Վիսկոնսին նահանգի հրշեջ բաժանմունքը նախազգուշացրել է, որ ալկոհոլ պարունակող ախտահանման միջոցների ծավալը տաքությունից կրկնապատկվում է ու հնարավոր է պայթի։

Նշվում է, որ ալկոհոլային հիմքով սանիտարական միջոցները դյուրավառ են ու վտանգավոր հատկապես, եթե մեքենայի սրահում մեկը ծխախոտ օգտագործի։

Related posts

Leave a Comment