Մելանիա Թրամփը վերաբացել է Սպիտակ տան վարդերի այգին (ֆոտո)

Spread the love

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփը շաբաթ օրն անցկացրել է Սպիտակ տան վարդերի այգու վերաբացման պաշտոնական արարողությունը: Ներկա են եղել նաև ԱՄՆ-ի նախագահն ու փոխնախագահը:

«Արված փոփոխությունները ճարտարապետների, այգեգործների, դիզայներների և պատմաբանների համագործակցության արդյունքն են»- ասել է առաջին տիկինը:

Մելանիա Թրամփը նաև հավելել է. «Այգու հատակագիծը ի սկզբանե մշակվել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Քենեդիի օրոք՝ Բանի Մելոնի կողմից:

60 տարի այգում անցկացվել են բազմաթիվ նշանակալի իրադարձություններ և այն եղել է շատ վարչակազմերի ու նրանց հյուրերի զբոսանքի վայրը»:

Այգու վերանորոգման մաս են կազմել պաստելային գույներով նոր ծաղիկներն ու նոր արահետը: Որոշ փոփոխություններ են արվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար այգու մուտքն ավելի դյուրին դարձնելու ուղղությամբ: Վերանորոգումը ֆինանսավորվել է հանգանակության միջոցով, սակայն Սպիտակ տունը չի հրապարակել վերանորորգման արժեքը:

Related posts

Leave a Comment