Նորաձևությամբ տարված աղվեսն ավելի քան 100 կոշիկ է գողացել Բեռլինում

Spread the love

Բեռլինի թաղամասերից մեկի բնակիչների մոտ տարակուսանք էր առաջացել, երբ նրանց կոշիկները սկսել էին անհետանալ: Կոշիկի «գողը», պարզվեց,  նորաձևությամբ ու հատկապես կոշիկներով տարված աղվեսն է, գրում է Deutsche Welle-ն։

Բեռլինի հարավ-արևմտյան Զեհլենդորֆ թաղամասում աղվեսը մոտ 100 կոշիկ է գողացել․ ամեն տեսակի կոշիկներ՝ ներառյալ հողաթափեր և սանդալներ, ինչպես նաև սպորտային կոշիկներ։

Գող աղվեսին հայտնաբերել է տեղի բնակիչ Քրիստիան Մեյերը։ Մեյերը, նկատելով, որ իր կոշիկներն անհետանում են, այդ մասին գրել էր Nebenan.de հարթակում, որից հետո պարզվել էր, որ սա միակ դեպքը չէ։

Մեյերը հետագայում նկատել էր աղվեսին՝ բերանում կապույտ կոշիկ, ու կարողացել էր նկարել նրան։

Related posts

Leave a Comment