Նոր ժամանակներ – նոր նորաձևություն. Prada-ի հավաքածուն՝ կարանտինից հետո կյանքի մասին (վիդեո)

Spread the love

Համաճարակի հետևանքներից մեկն այն էր, որ նորաձևության տները հրաժարվեցին իրենց հավաքածուների ֆիզիկական ցուցադրությունից. Ապրանքանիշերը ներկայացնում են նոր հավաքածուներն առցանց ձևաչափով: Թվային տարածքը ստեղծագործական հսկայական հարթակ է, և ապրանքանիշերն օգտագործում են ավելի շատ տեսողական և հայեցակարգային գործիքներ իրենց ներկայացումների համար:

Այսպես, Prada-ն բացահայտեց կանանց և տղամարդկանց գարուն-ամառ 2021 հավաքածուն` «Show That Never Happened» (Շոու, որ երբեք տեղի չունեցավ) ֆիլմի միջոցով: Այն բաղկացած է հինգ մասերից, որոնցից յուրաքանչյուրի համար պատասխանատու են առանձին  լուսանկարիչներ։

Մեկ բան շարունակել է լինել ավանդական․ ցուցադրության վերջում ստեղծագործական տնօրեն Միուչաա Պրադան դուրս է գալիս ու խոնարհվում։

Նոր հավաքածուն նվիրված է նոր ժամանակներին, սպառման նկատմամբ նոր վերաբերմունքին և իրերի գործառույթին: Զգեստապահարանի բոլոր փոփոխությունները հնարավորինս պարզ և գործնական են` մաքուր ուրվագիծ, նվազագույն դեկոր, միագույն և ուշադրություն է դարձվել հյուսվածքներին և գործվածքներին, և որ ամենակարևորն է՝ հարմարավետությանը։

«Երբ ժամանակները ծանր են, հագուստը դառնում է կյանքի և գործողությունների գործիք», – ասել է Պրադան:

Related posts

Leave a Comment