Շվեյցարիայում փնտրում են գնացքում ոսկով լի պայուսակ թողած ուղևորին

Spread the love

Շվեյցարիայում փնտրում են ուղևորին, որը գնացքի վագոնում «մոռացել է» երեք կիլոգրամ ոսկով լի պայուսակը։ Daily Mail-ի հաղորդմամբ, անհայտ անձը նման պարունակությամբ պայուսակը թողել է գնացքում դեռ անցյալ տարվա հոկտեմբերին:

Դա տեղի է ունեցել երկաթուղու այն հատվածում, որը միացնում է Սեն Գալեն և Լուցեռն կանտոնները։

Նշվում է, որ թանկարժեք մետաղի արժեքը գնահատվում է 152 հազար ֆունտ ստեռլինգ:

Ոսկու սեփականատիրոջ որոնման մասին հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ նա չի գտնվել ներքին հետաքննության ընթացքում:

Related posts

Leave a Comment