Ո՞րն է մաշկի ծերացման պատճառը. այն, ինչ պետք է իմանալ

Spread the love

Մաշկի ծերացման հիմքում տարբեր գործոնների համադրությունն է ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Հասկանալն ու պարզելը, թե ո՞ր ներքին և արտաքին գործոնները կարող են ազդել մաշկի կառուցվածքի և գործառույթների վրա՝ կօգնեն մաշկի խնամքի միջոցների ընտրության հարցում:

Ներքին գործոններ`

Մեր կենսաբանական տարիքը որոշում է մաշկի կառուցվածքային փոփոխությունները, որոնցից մի քանիսն անխուսափելի են.

• Թույլ արյան մատակարարումը նշանակում է մաշկի մակերևույթին թթվածնի և սննդանյութերի մատակարարման նվազում, ինչը հանգեցնում է գունատության:

• Ճարպագեղձերի և քրտնագեղձերի ակտիվ մատակարարման նվազումը հանգեցնում է հիդրոլիպիդային շերտի թուլացմանը, ինչը չոր մաշկի առաջացման պատճառ է դառնում:

• Դաշտանադադարից հետո էստրոգենի արտադրության նվազումը, ինչպես նաև բջիջների ռեգենրացման նվազումը, ազդում է կանանց դեմքի մաշկի կառուցվածքի վրա:

Ժառանգականույթունը կարևոր դեր ունի մաշկի ծերացման գործընթացում: Մեր ազգային յուրահատկությունները, սեռը և մաշկի տեսակը կարևոր դեր են խաղում այն հարցում, թե որքան արագ են ծերացման նշանները հայտնվում մեր մաշկի մակերեսին։

Արտաքին գործոններ՝

Ուրախալին այն է, որ մաշկի ծերացման պատճառների ավելի քան 80%-ը պայմանավորված է արտաքին գործոններով, ներառյալ`

• Էկոլոգիական գործոններ | Ուլտրամանուշակագույն ճառագայթում, կլիմայի փոփոխություն և օդի աղտոտում:

• Ապրելակերպի գործոններ | Ծխելը, ալկոհոլը, սնունդը, սթրեսը և մաշկի անհրաժեշտ խնամքի բացակայությունը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մաշկի այն հատվածները, որոնք արևի ճառագայթմանը չեն ենթարկվում, պահպանում են իրենց երանգավորումը, առաձգականությունը և վերականգնվելու ունակությունը մինչև հասուն տարիք: Հենց ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն է հանգեցնում մաշկի վաղաժամ ծերացմանը: Սա նշանակում է, որ արևի ազդեցության կրճատումը, արդյունավետ և մաշկի տիպին հարմար արևապաշտպանի օգտագործումը, կարևոր քայլ է, որը պետք է ձեռնարկել ՝ վաղաժամ ծերացման նշանների առաջացումը հետաձգելու համար։

Մաշկի ամենօրյա մաքրումը և խնամքը մաշկի տիպին, կարիքներին, վիճակին և տարիքին համապատասխան նյութերով կօգնեն պահպանել մաշկի առողջ տեսքը և կհետաձգեն վաղաժամ ծերացման նշանների առաջացումը:

Աղբյուրը՝ «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոն

Related posts

Leave a Comment