Որքանով է անվտանգ լողավազան այցելելը կորոնավիրուսի պայմաններում

Spread the love

Քովիդ-19-ի տարածման ֆոնին, արձակուրդային հանգստի կազմակերպման առաջին նախապայմանն անվտանգությունն է։ Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել հատկապես լողավազան այցելելիս՝ չվտանգելով մեր ու մեր երեխաների առողջությունը, գրում է ՅՈւՆԻՍԵՖ-ը։

«Ուիգմոր» կլինիկայի մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանը հիշեցնում է. «Այս պահին հայտնի է, որ Քովիդ-19-ի հարուցիչները ջրով չեն փոխանցվում: Բայց և այնպես գերադասելի են բացօթյա լողավազանները, որտեղ օդում վարակի հարուցիչների խտությունը զգալի պակաս է, քան փակ լողավազաններում: Խնդիրն այլ է լողավազանների սանդուղքների բռնակների, պառկելաթոռների և առհասարակ բոլոր այն պարագաների դեպքում, որոնց հետ երեխաները կարող են առնչվել: Վարքականոնն այստեղ ավելի քան պարզ է՝ լվանալ երեխայի ձեռքերը լողավազան մտնելուց առաջ և դուրս գալուց հետո, եթե դա տեխնիկապես անհնար է կամ անհարմար՝ օգտագործել ախտահանիչ լուծույթ»:

Հյուրանոցների հիմնական մասում, Քովիդի համավարակով պայմանավորված, լողավազանից օգտվելու հատուկ կարգ է սահմանված: Մարդկանց կուտակումներ թույլ չտալու համար, այցելուն նախապես գրանցվում է լողավազան մտնելու համար և այնտեղ կարող է անցկացնել կոնկրետ ժամանակահատված: Խուսափեք գերծանրաբեռնված լողավազանից (հատկապես, փակի դեպքում):

Ախտահանել լողավազանի տարածքում գտնվող բոլոր առարկաները, գործնականում անհնար է, բայց օրինակ պառկելաթոռները կարելի է ախտահանել սպիրտային հիմքով ախտահանիչով և/կամ լրացուցիչ սրբիչներ ունենալ, որոնք կփռեք պառկելաթոռների վրա: Ջրից դուրս գալուց և չորանալուց հետո կրեք դիմակ:

Related posts

Leave a Comment