Պապարացիներն առաջին անգամ լուսանկարել են Ջորջ և Ամալ Քլունիների մեծացած որդուն (ֆոտո)

Spread the love

Առաջին անգամ պապարացիներին հաջողվել է բռնացնել 59-ամյա Ջորջ Քլունիին որդու՝ 3 տարեկան Ալեքսանդրի հետ: Լուսանկարներում աստղը շրջում է Լոս Անջելեսի փողոցներով: Ինչպես հայտնի է դարձել, դերասանը որոշել է դուրս գալ ինքնամեկուսացումից, որպեսզի երեխային տանի ակնաբույժի մոտ: Ըստ երևույթին, նրա կինը՝ Ամալ Քլունին, դստեր՝ Էլլայի հետ միասին, մնացել են տանը:

Կարանտինի սկզբից ընտանիքը մեկուսացված է իրենց առանձնատանը և խստորեն պահպանում են բոլոր կանոնները: Ըստ լուրերի, համատեղ կարանտինը դրական չի ազդել զույգի հարաբերությունների վրա: Արևմտյան լրատվամիջոցները նույնիսկ գրում էին, որ զույգը քնում է տարբեր սենյակներում: Ըստ ինսայդերների, դերասանը ուրախությամբ հոգ է տանում երկվորյակների մասին։

Աղբյուրները հայտնում են, որ վերջերս զույգը տարաձայնություններ ունի: Ջորջ Քլունին չի կարողանում հասկանալ, թե ինչու է այդպիսի գեղեցիկ և խելացի կինը, ինչպիսին Ամալն է, խանդում է։

Զույգը, ըստ աղբյուրների, տարաձայնություններ ունի նաև երկվորյակների ապագայի հետ կապված: Ենթադրվում է, որ Ամալը ցանկանում է, որ Ալեքսանդրը և Էլլան գնան Լոնդոնի մասնավոր դպրոց, իսկ Ջորջը պատրաստվում է նրանց ուղարկել Միացյալ Նահանգների կրթական հաստատություն:

Աղբյուրը՝ Spletnik

Related posts

Leave a Comment