Պուտինին պաշտպանելու համար նրա նստավայրում ստեղծվել է հատուկ ախտահանիչ թունել (վիդեո)

Spread the love

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ստեղծվել է ախտահանիչ հատուկ թունել:

Վլադիմիր Պուտինի նստավայրի մուտքում այցելուն պետք է անցնի նշված թունելը, երբ նրա հագուստը և մարմնի բաց մասերը կծածկվեն ախտահանիչ հեղուկով:

Ինչպես ապրիլին հայտարարել էր Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դիմիտրի Պեսկովը, բոլորը, ում հանդիպում է Վլադիմիր Պուտինը, նախապես կորոնավիրուսի թեստ են հանձնում:

Ռուսաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո:

Related posts

Leave a Comment