«Ջոշուա Բելը նվագում է ինկոգնիտո մետրոյում». սոցիալական էքսպերիմենտի արդյունքները

Spread the love

Մի տղամարդ մտավ Վաշինգտոնի մետրոյի կայարան և սկսեց ջութակ նվագել. հունվարյան ցուրտ առավոտ էր: Նա կատարեց Բախի վեց կտոր մոտ 45 րոպե: Այս ընթացքում, քանի որ պիկ ժամ էր, կայարանով անցավ մոտ 1100 մարդ, որոնց մեծ մասը հավանաբար աշխատանքի էր գնում։

Անցավ երեք րոպե, միջին տարիքի մի տղամարդ նկատեց երաժշտին: Նա դանդաղեցրեց քայլերը, մի քանի վայրկյան կանգ առավ, իսկ հետո շտապեց իր գործերով։ Մեկ րոպե անց ջութակահարը ստացավ իր առաջին դոլարը. Մի կին գումար գցեց տուփի մեջ և առանց կանգ առնելու հեռացավ:Մի քանի րոպե անց ինչ-որ մեկը հենվեց պատին ՝ լսելու նրան, բայց ժամացույցին նայելուց հետո փախավ: Ամենայն հավանականությամբ, նա ուշանում էր աշխատանքից:

Ամենաշատը ուշադրության արժանացրեց 3 տարեկան մի տղա։ Բայց մայրը նրան քարշ տվեց իր հետ, և մի քանի այլ երեխաներ, տեսնելով այդ, նույնն արեցին: Երաժիշտը նվագում էր շուրջ 45 րոպե, այդ ընքացքում ընդամենը 6 հոգի կանգ առան և մի պահ լսեցին նրան: Մոտ 20-ը նրան գումար տվեցին։ Նա հավաքեց 32 դոլար, իակ մնացած բոլորը շարունակում էին քայլել իրենց սովորական տեմպով:

Երբ երաժիշտը ավարտեց նվագելը, ոչ ոք դա չնկատեց: Ոչ ոք չծափահարեց, ոչ ոք չճանաչեց նրան։ Ոչ ոք չգիտեր,որ ջութակահարը Ջոշուա Բելն էր՝ աշխարհի ամենատաղանդավոր երաժիշտներից մեկը: Նա պարզապես նվագում էր երբևէ գրված ամենադժվար կտորներից մեկը՝ 3,5 միլիոն դոլար արժողությամբ ջութակի վրա:

Ջոշուա Բելի՝ մետրոյում նվագելուց երկու օր առաջ, նրա համերգների բոլոր տոմսերը սպառվել էին Բոստոնի թատրոնում, որտեղ մեկ նստատեղի արժեքը միջինը 100 դոլար էր:

«Ջոշուա Բելը նվագում է ինկոգնիտո մետրոյում» սոցիալական էքսպերիմենտը կազմակերպվել է Washington Post-ի կողմից` որպես մարդկանց ընկալման, ճաշակի և առաջնահերթությունների մասին փորձի արդյունք։ Փորձի նպատակը հետևյալն էր. Սովորական միջավայրում, անհարմար ժամին, կարո՞ղ ենք մենք ընկալել գեղեցկությունը: Ինչպե՞ս ենք մենք արձագանքում, և ի՞նչ ենք անում դա հասկանալու համար: Մենք տաղանդը ճանաչո՞ւմ ենք անսպասելի միջավայրում:

Եթե ​​մենք մեկ րոպե չկարողանանք կանգ առնել և լսել աշխարհի լավագույն երաժիշտներից մեկին, որը նվագում է երբևէ գրված լավագույն երաժշտությունը, այս կյանքում դեռ քանի՞ կարևոր բան կարող ենք բաց թողնել:

Մարիամ Հովհաննիսյանի էջից

Related posts

Leave a Comment