Վաղվանից ՀՀ քաղաքացիները պետք է պարտադիր անձը հաստատող փաստաթուղթ ունենան․ հակառակ դեպքում կտուգանվեն

Spread the love

«Մեր մեծագույն խնդիրն այս պահին դիմակների կրման հետ կապված կարգապահության մեծացումն է։ Այսօր այդ առումով կայացրել ենք որոշում, որ վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը՝ անձնագիր, վարորդական իրավունք, ID քարտ»,- այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ շատ դեպքերում, երբ դիմակը կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսի էֆեկտիվությունը տուժում է։

«Այս պարագայում անձնագիր չունենալը և դիմակի կրելու կանոնները չպահելը կլինեն որպես առանձին իրավախախտումներ և յուրաքանչյուրն առանձին կենթարկվի տուգանքի․ դիմակի չկրելու համար 10 հազար դրամ, անձնագիր չունենալու համար՝ 10 հազար դրամ»,-ասաց Փաշինյանը։

Related posts

Leave a Comment