«Տեխնոլոգիաներ և բարոյականություն» թեման միշտ արդիական է՝ սկսած Սոկրատեսից․Արմեն Խաչատրյան (վիդեո)

Spread the love

Կորոնավիրուսի տարածման գրեթե առաջին իսկ օրերից կիզակետում հայտնվեց Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը։ Համացանցում արագորեն տարածվում էր Գեյթսի դեռևս 2015թ․-ի մարտի ելույթը, որում նա գրեթե բառացիորեն կանխատեսում է ապագա համավարակը, ասելով, որ ապագայում մենք բախվելու ենք ոչ թե պատերազմի, այլ վարակի հետ։

«Ոչ թե հրթիռները, այլ միկրոբներն են սպանելու։ Մենք պատրաստ չենք գալիք համաճարակին»,-ասում է Գեյթսը։

Գեյթսի շուրջ դավադրապաշտական տեսությունները շարունակվում են վարակի տարածումից հետո վակցինայի ստեղծման, չիպավորման շղթայով։

Ֆիզիկական գիտությունների թեկնածու Արմեն Խաչատրյանը PressRoom-ին է ներկայացնում  Microsoft-ի հայտնի պատենտը, որը հնարավոր է, շատերին է ծանոթ, ու հրապարակվել է 2020թ․-ի մարտին։ Այստեղ նկարագրվում է, թե ինչպես կարելի է օգտագօրծել մարդու մարմնի ակտիվության տվյալները կրիպտոարժույթի նման համակարգերում։

«Հիմնական գաղափարն այն է, որ մարդուն, որին կցված է սենսոր, տրվում է հանձնարարություն, մարդը կատարում է խնդիրը, որի արդյունքում նրա մարմնի ակտիվությունը փոխվում է, սենսորը չափում է դա ու հաղորդում համակարգին, որի արդյունքում համակարգը մարդուն պարգևարում է կրիպտոարժույթով։ Սա կարդալուց հետո, հասկանալի է դառնում, որ շատ մարդիկ, ովքեր այսօր չիպավորման դեմ արշավներ են կազմակերպում, մի քանի տարուց ինքնակամ հերթ կկանգնեն չիպավորման համար»,- ասում է Արմեն Խաչատրյանը։

Կցված վիդեոյում Արմեն Խաչատրյանը ներկայացնում է «Տեխնոլոգիաներ և բարոյականություն» թեման, որը, ինչպես ինքն է ասում, միշտ արդիական է՝ սկսած Սոկրատեսից, բայց նաև առավել մտահոգիչ այսօր, նմանատիպ տենդենցների պայմաններում, երբ մարդը բիոլոգիապես միանալու է ցանցին։

Related posts

Leave a Comment