Տեղի կունենա Լոս Անջելես – Երևան ուղիղ չվերթ

Spread the love

Հաշվի առնելով COVID-19 -ի հետևանքով առաջացած իրավիաճակը ավիացիոն շուկայում, և մեր հայրենակիցների խոշոր կուտակումները՝ հատկապես ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում, որոշում է կայացվել հուլիսի 11-ին իրականացնել Լոս Անջելես – Երևան ուղիղ չարթերային չվերթ։ Այս մասին տեղեկանում ենք Ավիադրոմ տուրիստական գործակալությունից։

Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող բարեկամներ։

Չվերթն իրականացվելու է Iceland Air ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե էկոնոմ, և թե բիզնես կարգի նստատեղերով։ Ինքնաթիռը Ռեյկյավիկում կկատարի տեխնիկական կանգառ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ամբողջ թռիչքի տևողությունն է 15 ժամ։

Ներկա պահին էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1350$, բիզնես կարգինը՝ 2350$: 0-2 տարեկան երեխաների ավիատոմսի արժեքն է՝ 100$ – ին համարժեք ՀՀ դրամ: Էկոնոմ կարգի ավիատոմսը ներառում է 1 կտոր – 23 կգ, բիզնես կարգի ավիատոմսը ներառում է 2 կտոր 32-ական կգ: Հավելյալ 1 կտորի արժեքը 100$ – ին համարժեք դրամ:

Related posts

Leave a Comment