Ֆրանսահայ երիտասարդներն անուն առ անուն հիշատակել են Հայոց բանակի նահատակներին (ֆոտո)

Spread the love

Ֆրանսիայի հայ երիտասարդները հոկտեմբերի 24-ին խորհրդանշական լուռ ցույց են իրականացրել Փարիզում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Հայ երիտասարդները խորհրդանշական ձևով, անուն առ անուն հիշատակել են Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված Հայոց բանակի զինվորներին:

Ինչպես հաղորդում է miasin.am-ը, սև զգեստ հագած մասնակիցներից յուրաքանչյուրը ձեռքին պահել էր պաստառ, որի վրա գրված էր Արցախում զոհված Հայոց բանակի զինվորիներից մեկի անուն-ազգանունը և տարեթիվը:

«Մենք երբեք չենք մոռանա մեր նահատակված հերոսներին: Կանգ չենք առնելու, մինչև մեր վերջնական հաղթանակ»,- լուռ ցույցի ավարտին ասել են երիտասարդները:

Լուսանկարները՝ Սևակ Սարիկի

Related posts

Leave a Comment