Ֆրանսիայում COVID-19-ի բռնկման պատճառով նուդիստները ստիպված են դիմակ դնել

Spread the love

Ֆրանսիայի Միջերկրական ծովափի Կապ դ՛Ագդ գյուղաքաղաքում COVID-19-ի բռնկում է։ Այն գտնվում է Եվրոպայի ամենամեծ նուդիստական ​​ճամբարներից մեկի տարածքում:

Կապ դ՛Ագդում գտնվող «Village Naturiste» հատվածը (նուդիստների գյուղ) շրջանի աղմկոտ և ուրախ վայրն է, որը նախընտրում են մերկ հանգստի սիրահարները։ Սեզոնի գագաթնակետին տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ հավաքվում են տեղի մերկ լողափում: Վարակման առաջին դեպքերը հայտնաբերվել են անցած շաբաթ, այժմ կա մոտ 100 վարակված։

Քաղաքապետն ասում է, որ հայտնաբերված դեպքերն հիմնականում հիվանդության ասիմպտոմատիկ ընթացք ունեցող երիտասարդներ են, ովքեր նույնիսկ չգիտեն, որ վարակվել են, ուստի զանգվածային թեստավորումներ են կատարվում։

Թեստի արդյունքները հայտնի կդառնան 3 օրից, բայց մինչ այդ արդեն «Naturiste»-ի տարածքում նուդիստները ստիպված կլինեն դիմակներ դնել։ Բոլոր բարերն ու ռեստորանները ժամանակավորապես փակված են:

Աղբյուրը՝ Euronews
Նկարը՝ Daily Mail

Related posts

Leave a Comment