1925 թ.-ի այս օրը գեներալ Պանգալոսն ընդունեց կանանց փեշերի երկարության մասին օրենքը

Spread the love

1925 թվականի նոյեմբերի 30-ին գեներալ Թեոդորոս Պանգալոսը Հունաստանում մտցրեց նոր օրենք, որով կանանց փեշի երկարությունը պետք է լինի ոչ ավելի, քան գետնին 30 սմ բարձրության վրա։

Նոր օրենքը տարածվում էր 12 և ավելի մեծ տարիքի բոլոր կանանց վրա: Նրանք, ովքեր կխախտեին նոր օրենքը, կենթարկվեին քրեական պատասխանատվության:

Ըստ քաղաքային լեգենդի՝ Պանգալոսն այս օրենքն ընդունել է, քանի որ նրա կինը կատաղում էր՝ տեսնելով, որ ամուսնու աշխատասենյակում աշխատող կանայք մինչև ծունկը կարճ կիսաշրջազգեստներ էին կրում։

Նոր կիսաշրջազգեստի կանոնի դեմ առաջին գրանցված իրավախախտումը կատարել է 22-ամյա Կատինա Վոգիացին։ Նրան բանտարկել էին 24 ժամով, քանի որ փեշը գետնից 38 սմ բարձրության վրա էր եղել:

Պանգալոսը հույն զինվոր էր, քաղաքական գործիչ և բռնապետ: Նա գլխավոր դեր է խաղացել 1922 թ. սեպտեմբերին տեղի ունեցած ապստամբության մեջ, որը տապալեց Կոստանդին Ա թագավորին, և Հունական Երկրորդ հանրապետության ստեղծման գործում:

1925-ի հունիսին նա անարյուն հեղաշրջում կատարեց, և իր իշխանության ստանձնումը ճանաչվեց Ազգային ժողովի կողմից, որը նրան նշանակեց վարչապետ:

Որպես «սահմանադրական բռնապետ» Պանգալոսը ղեկավարում էր երկիրը մինչև իր տապալումը՝ 1926 թվականի օգոստոս:

Աղբյուրը՝ Greek City Times.

Related posts

Leave a Comment