Դիմակ կրելու շաբաթ՝ ամբողջ աշխարհում

Առաջիկա օրերին, ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ կմիանան Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` դիմակ կրելու կոչին, որի գլխավոր նպատակը վիրուսի հաղթահարման գործում միասնական ջանքերի և անձնական պատասխանատվության կարևորումն է։ Միացիր նաև Դու Սոցիալական ցանցերի միջոցով տարածիր դիմակով լուսանկար և պատմիր, թե հանուն ինչի՞ ես հետևում հակահամաճարակային կանոններին: Դիմակ դնելով և այդ կոչն անելով մյուսներին՝ Դու միանում ես համավարակի դեմ աշխարհի միասնական պայքարին:

Հաստատվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք և 452 առողջացած

Օգոստոսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39985 դեպք, որոնցից 32008-ն` առողջացած, 777-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 172994 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 166 նոր դեպք և 452 առողջացած։ Արձանագրվել է մահվան 5 դեպք․ պացիենտները եղել են 46 (կին), 58 (տղամարդ), 78 (կին), 73 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Լևոն Արոնյանի կյանքում նոր սեր կա․ Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն այս տարվա մարտին կորցրեց կնոջը՝ Արիանա Կաոլիին, հայտնել է, որ իր կյանքում նոր սեր կա։ «Սիրելի ընկերներ, Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը: Համենայն դեպս այն արդեն իսկ փոխել է իմը: Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Ես գիտեմ, որ Արին միշտ ուզում էր, որ ես ազնիվ լինեմ, ճշմարիտ լինեմ ինքս ինձ հետ և մարդկանց առջև բաց, քանի որ ես…

Որքանով է անվտանգ լողավազան այցելելը կորոնավիրուսի պայմաններում

Քովիդ-19-ի տարածման ֆոնին, արձակուրդային հանգստի կազմակերպման առաջին նախապայմանն անվտանգությունն է։ Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել հատկապես լողավազան այցելելիս՝ չվտանգելով մեր ու մեր երեխաների առողջությունը, գրում է ՅՈւՆԻՍԵՖ-ը։ «Ուիգմոր» կլինիկայի մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանը հիշեցնում է. «Այս պահին հայտնի է, որ Քովիդ-19-ի հարուցիչները ջրով չեն փոխանցվում: Բայց և այնպես գերադասելի են բացօթյա լողավազանները, որտեղ օդում վարակի հարուցիչների խտությունը զգալի պակաս է, քան փակ լողավազաններում: Խնդիրն այլ է լողավազանների սանդուղքների բռնակների, պառկելաթոռների և առհասարակ բոլոր այն պարագաների դեպքում, որոնց հետ երեխաները կարող են առնչվել: Վարքականոնն այստեղ ավելի քան պարզ է՝ լվանալ երեխայի ձեռքերը…

Հաստատվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք և 706 առողջացած

Օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 171600 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 233 նոր դեպք և 706 առողջացած։ Արձանագրվել է 2 մահ․ պացիենտները եղել են 82 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հաստատվել է կորոնավիրուսի 288 նոր դեպք, ապաքինվել է ևս 478 մարդ

Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած, 770-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 170012 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած։ Արձանագրվել է մահվան 2 դեպք. պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք և 511 առողջացած

Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39298 դեպք, որոնցից 30372-ն` առողջացած, 768-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7930 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 168164 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1,069 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 511 առողջացած։ Արձանագրվել է մահվան 6 դեպք․ պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) և 60 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ծնվել են առաջին զույգ բալիկները՝ ՀՀ առողջապահության նախարարության անպտղության դեմ պայքարի պետական ծրագրով

5 տարվա անպտության դեմ պայքարից հետո երիտասարդ ընտանիքը զույգ է ունեցել՝ աղջիկ և տղա: Երիտասարդ զույգը դիմել էր «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն, որտեղ էլ խնդիրը հայտաբերելուց հետո, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի պատասխանատվությամբ կատարվել էր արտամարմնային բեղմնավորում՝ անպտղության դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկանում ենք Շենգավիթ Բժշկական Կենտրոնից, բաղձալի հղիության արդյունքից հետո, 27 Գրետա Հովհաննիսյանը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի անմիջական հսկողության տակ, քանի որ հղիության ողջ ընթացքը բարդ է ընթացել: 31 շաբաթական հղիության ժամկետում, հունիսի 29-ին, բժշկական ցուցումով կատարվել է կեսարյան հատում: Ծնվել են զույգ բալիկներ՝…