Հզոր ամպրոպը մեր բիբլիական Արարատ լեռան լանջերին

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որում Արարատն է՝ հզոր ամպրոպի ֆոնին: «Հզոր ամպրոպը մեր բիբլիական Արարատ լեռան լանջերին։Լուսանկարը՝ Համո Վարդանյանի»,- գրել է Սուրենյանը:

Հրշեջները զգուշացնում են․ ձեռքերի ախտահանման միջոցները շոգ եղանակին մի թողեք մեքենայի մեջ (վիդեո)

Հրշեջները կորոնավիրուսային նոր իրականության մեջ նոր վտանգների մասին են  բարձրաձայնում։ Եղանակի տաքանալու հետ զուգընթաց մեքենայի սրահում ևս տաքությունը բարձր է լինում։ Հրշեջները զգուշացնում են, որ ձեռքերի ախտահանման միջոցները չի կարելի թողնել մեքենայի մեջ տաք եղանակին։ Վիսկոնսին նահանգի հրշեջ բաժանմունքը նախազգուշացրել է, որ ալկոհոլ պարունակող ախտահանման միջոցների ծավալը տաքությունից կրկնապատկվում է ու հնարավոր է պայթի։ Նշվում է, որ ալկոհոլային հիմքով սանիտարական միջոցները դյուրավառ են ու վտանգավոր հատկապես, եթե մեքենայի սրահում մեկը ծխախոտ օգտագործի։

Մեր ամենափոքրիկ՝ 13 օրական պացինետը գնաց տուն․առողջապահության նախարարի խորհրդական

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Մեր ամենափոքրիկ պացինետը` 13 օրական, կրկնակի թեստը բացասական, գնաց տուն:Առողջ եղեք։Նկարում մեր հոգատար բժշկուհի Սոնա Եգանյանն է»։