Հավի խրթխրթան ձողիկներ․ արագ ու համեղ (վիդեո)

Անհրաժեշտ բաղադրիչներ․ Հավի դոշ՝ մոտ 1 կգ 3 հատ 4 ձու Սխտորի 2 պճեղ Համեմունքներ՝ աղ, սև ու կարմիր բիբար, քրքում 2 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա Պատրաստման եղանակը Հավի դոշը երկարավուն կտրատել, վրան ավելացնել ձվի դեղնուցը, սխտորը ճզմել, ավելացնել համեմունքներ ու լավ խառնել։ Ապա ավելացնել եգիպտացորենի օսլան։ Ձվի սպիտակուցը հարել։ Թավայի մեջ լցնել ձիթայուղ, ապա հավի կտորները թաթախել ձվի սպիտակուցի մեջ ու դնել արդեն տաքացած ձիթայուղի մեջ, կարմրացնել՝ մինչև եփվելը։ Բարի ախորժակ!

Nemra խմբի նոր երգը՝ «Վանա ճուտիկ» օրորոցային (վիդեո)

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Nemra խումբը ներկայացնում է «Վանա ճուտիկ» օրորոցայինը: «Շնորհավորում ենք բոլոր երեխաներին և ծնողներին: Հուսով ենք, որ այս դժվար ժամանակներում այս երգով ձեզ խաղաղ էներգիա կփոխացենք»,-ասվում է Nemra-ի հայտարարության մեջ։

Գործարկվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կայքը՝ հատուկ երեխաների համար (ֆոտո)

Այսօր՝ հունիսի 1-ին, երբ նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, գործարկվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նոր կայքը, որը նախատեսված է հատուկ երեխաների համար։ Կայքի հասցեն է kids.president.am։ Կայքում ՀՀ նախագահի ողջույնի խոսքն է․ «Սիրելի երեխաներ, Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության նախագահի՝ հատուկ ձեզ համար ստեղծված կայքում: Այստեղ դուք կիմանաք, թե որն է Հանրապետության նախագահի դերը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում, ով կարող է լինել Հանրապետության նախագահ, և ինչպես են ընտրում Հանրապետության նախագահին: Կայքի միջոցով կարող եք նաև վիրտուալ շրջայց կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ուսուցողական խաղեր խաղալ և ամրապնդել ձեր…

«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով տղա է ծնվել

«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել: 5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։ Չնայած երեխայի մեծ չափերին’ հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է։ Իսկ ընդհանուր առմամբ, մայիսին հանրապետության ամենաշատ ծնունդներն ինչպես միշտ «Էրեբունի» ԲԿ-ում են գրանցվել: Ծննդատունը տեղեկացնում է, որ այն ծնունդների թվով շարունակում է մնալ հանրապետության առաջատարը։ Գարնան վերջին ամսին ծնվել է 215 աղջիկ, 230 տղա։ Նրանց մեջ 10 երկվորյակ կա։

Մայիսի 16-31-ի կեղծ ու հերքված լուրերը․Media.am

Մայիսի երկրորդ կեսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունեցավ իր հերթական մամուլի ասուլիսը՝ անելով մի շարք խնդրահարույց պնդուներ։ Պարզվեց, որ երեխաներին սեռական հարաբերության մասին գիրք չէր բաժանվել, իսկ տարածվող այլ ապատեղեկատվությունների համար հերքման պահանջը հասավ մինչև դատարան։ Փաշինյանի պապը ֆաշիստների դե՞մ, թե՞ կողմ Մայիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Մեծ հայրենականին մասնակցած իր պապի լուսանկարը։ Նկարագրության մեջ թողեց նրա անուն-ազգանունը, ծննդյան-մահվան թվերը և ծառայած գնդի տվյալները։ Պարզվեց, որ Հայրենական մեծ պատերազմի զոհերի, անհայտ կորածների և մահացածների տվյալները ամփոփող Obd-memorial.ru կայքում Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով էլի մարդ կա։ Նրանցից մեկը կռվել է ԽՍՀՄ բանակում և անհայտ կորել (տվյալն…

Սեր հեռավորության վրա. Գուրգեն Դաբաղյանի անակնկալը կնոջ 20-ամյակին

Bravo.am. Գուրգեն Դաբաղյանն ու կինը տեւական ժամանակ է՝ հեռու են իրարից, մայիսի 30-ին էլ Իննան 20-ամյակը նշել է Մոսկվայում՝ իր հայրական տանը, որտեղից վերջին ամիսներին չի կարողանում վերադառնալ Երեւան: «Կեսգիշերին ընտանիքիս անդամները հաճելի անակնկալ էին պատրաստել, ամուսինս էլ տեսազանգով էր միացել մեզ: Նա նաեւ մեր համատեղ լուսանկարներն էր հրապարակել ու շնորհավորական տողեր գրել: Առավոտյանն էլ գեղեցիկ ծաղկեփունջ էր ուղարկել, ինչից շատ ուրախացա: Այս տարեդարձս նախորդներից շատ էր տարբերվում. ամեն տարի փորձել ենք ինչ-որ կերպ նշել, այս անգամ հյուրեր չունեինք, ընտանիքով ենք անցկացրել օրը»,- BRAVO.am-ին պատմել է Իննան: Որպես հիշարժան տարեդարձ՝…

Ryanair-ի ղեկավար․ Թռիչքների վերսկսումից հետո տոմսերը վաճառելու ենք ցանկացած գնով

Ryanair-ի ուղևորները շուտով կարող են 50 տոկոսով ավելի ցածր գներով թռիչքներ իրականացնել, քան նախորդ տարվա ամռանը։ Ավիաընկերությունը ապրիլին ակնարկեց, որ թռիչքները կարող են ավելի էժան լինել կորոնավիրուսային սահմանափակումներից հետո՝ «ավիաընկերությունների գների պատերազմի պատճառով»: Ահա Ryanair-ի ղեկավար Մայքլ Օ՛Լիրին նախօրեին տված հարցազրույցում հաստատել է, որ ակնկալում է, որ անցյալ հուլիս-օգոստոս ամիսների համեմատությամբ գները կիջնի կիսով չափ: Ryanair-ը The Sun-ին ասել է, որ սա իսկապես ճիշտ է, և ավելացրել է, որ անհրաժեշտ է գների իջեցում, որպեսզի ուղևորներին խրախուսեն վերադառնալ երկինք: Սա կարող է նշանակել գների անկում մինչև  50 տոկոսով։ «Այսպիսով, մենք ակնկալում…

Հայկ Մարության․Գործարկեցինք Yerevan.am կայքի շինթույլտվությունների քարտեզը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնում է, որ գործարկվել է Yerevan.am կայքի շինթույլտվությունների քարտեզը։ «Այս կարևոր օնլայն գործիքի շնորհիվ արդեն ցանկացած քաղաքացի կարող է ինքնուրույն ստուգել իրեն հետաքրքրող շինարարության օրինականությունը, ինչպես նաև՝ շինարարությանը վերաբերող այլ տեղեկատվություն՝ ժամկետները, կառուցապատողի տվյալները։ Քարտեզի տվյալների շտեմարանը ընթացքում անընդհատ կթարմացվի»,-գրել է Մարությանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Հունիսի 1. Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Այսօրը՝ հունիսի 1-ը, երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Օրը որպես տոն հաստատվել է 1949 թվականին Փարիզում՝ Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Տոնի պատմության հետ կապ ած նշվում է, որ անցած դարի սկզբին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին որոշել էր հավաքել երեխաներին, որոնք կորցրել էին իրենց ծնողներին և նրանց համար տոն կազմակերպել: Տոնը ըստ Չինական ավանդույթի կոչվում է Վիշապանավերի փառատոն: Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված մատաղ սերնդի հիմնախնդիրներին: Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվեց գաղափար ստեղծել փառատոն նվիրված երեխաներին: Հետպատերազմյան…

Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանն, ով հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի թոքաբորբով։ Վերակենդանացման բաժանմունքում անց է կացրել շուրջ 44 մահճակալային օր: 47-ամյա կինն ունի մի շարք հիվանդություններ` այդ թվում շաքարային դիաբետ, իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է ծրագրային հեմոդիալիզ: Նա բուժկենտրոն է տեղափոխվել միջին ծանրությամբ, դինամիկայում արագ առաջացել է շնչական անբավարարության խորացում, գիտակցության մթագնում, ինչի հետևանքով հիվանդը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Բուժման արդյունքում 24-րդ օրը Ք. Մակարյանը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքից, սկսել է ինքնուրույն շնչել և սնվել, բացասական է եղել…