Սնկով-պղպեղով շատ համեղ ու վիտամինային աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ 500գ սունկ (շամպինիոն) 2 կարմիր պղպեղ 1 գազար Սամիթ Աղ և սև բիբար։ Պատրաստման եղանակը 2 բաժակ ջուրը 3 ճաշի գդալ քացախի հետ եռացնել, ավելացնել թարմ սունկը ջրի մեջ ու եփել մոտ 10 րոպե ու հանել ջրից։ Սունկը կտրատել այնպես, որ պահպանվի սնկի ձևը (նայել նկարում)։ Այս ընթացքում երկարավուն կտրատված (կամ հատուկ քերիչով անցկացված) գազարը լցնել եռացող ջրի մեջ ու թողնել 5 րոպե՝ մինչև մի փոքր փափուկ դառնալը և հանել ջրից։ Թավայի մեջ լցնել 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, նորից երկարավուն կտրատած պղպեղը մի թեթև տապակել ու հանել…

Այսօրվանից Իտալիան նորից բացում է սահմանները զբոսաշրջիկների համար

Ամռան երրորդ օրը նշանակալից է դարձել իտալացիների համար: Այս պահից սկսած՝ երկրի ներսում ճանապարհորդությունը կրկին հնարավոր է, և սահմանները բաց են ԵՄ երկրների մեծամասնության օտարերկրյա զբոսաշրջիկների համար, և այլևս 14-օրյա կարանտին  պահելու կարիք չկա։ Խոսքը դեռևս գնում է Շենգենյան երկրների և ԵՄ անձնագրեր ունեցող քաղաքացիների մասին: Հունիսի 15-ից Իտալիան պատրաստ է հյուրեր ընդունել Ռուսաստանից, եթե այն ևս  բացի իր սահմանները: Ռուսների համար մուտքի սահմանափակումներ նույնպես չեն լինի: Արդեն այսօր Իտալիայի երեք օդանավակայաններ Հռոմում, Միլանում և Նեապոլում կընդունեն ինքնաթիռներ Բրիտանիայի Հիթրոու և Մանչեսթեր օդանավակայաններից: Իտալիայում կարանտինային ռեժիմը, որը Եվրոպայում ամենադժվարներից մեկն…

MaxMara. Մի բրենդի պատմություն․․․

1947թ․-ին Իտալիայի Ռեջջիո Էմիլիա քաղաքում Աչիլ Մառամոտին, ոգեշնչվելով մոր կողմից փոխանցված դերձակության կրքից, սկսեց զբաղվել անհատական էլիտար հագուստների դիզայնով։ Մառամոտին առաջիններից էր, ով տեսավ, որ նորաձևության ապագան դրվում է դիզայներական որակի հագուստի զանգվածային արտադրության մեջ: Հետագայում 1951-ին նա հիմնեց MaxMara նորաձևության տունը։ Mara-ն առաջացել է նրա ազգանունից, իսկ Max-ը նա դրել է ի պատիվ Կոմս Max-ի, ով հայտնի է որպես ոչ սթափ, բայց շատ նորաձև հագնված մի պերսոնաժ։ Մառամոտին սկսեց բարձրորակ բաճկոնների շարքով՝ ոգեշնչված ֆրանսիական բարձր նորաձևությամբ: Նա նաև ցանկանում էր ընդգծել MaxMara ապրանքանիշը անհատական դիզայներների անուններից առաջ, չնայած նրան,…

Ի՞նչ են անում դիմակը` կրում, հագնում, թե՞ դնում

Վերջին ամիսներին կորոնավիրուսային (թագաժահր, թագավարակ) իրավիճակներով պայմանավորված՝ մեր կենցաղի անբաժան մասն է դարձել դիմակը: Դիմակ պետք է ունենալ հասարակական բոլոր այն վայրերում, որտեղ մարդկանց կուտակումներ կան, մեծ է վարակվելու հավանականությունը: Իսկ դիմակը կրո՞ւմ են, հագնո՞ւմ են, թե՞ դնում: Հաճախ կարդում և լսում ենք՝ «դիմակ կրել, դիմակ կրեք, միշտ կրեք ձեր դիմակները, դիմակ հագեք» արտահայտությունները: Բերենք մի քանի օրինակ. «Մեր մեջ կան այնպիսիները, ովքեր շեղվում են ուղիղ ճանապարհից, ովքեր եվրոպական բարեկրթության դիմակ են հագնում» (Սևդա Սևան, «Ինչ-որ տեղ Բալկաններում»), «Սակայն ես հաջողությամբ պլստացի, գլուխս պրծացրի այն ամենից, ինչը լուրի դիմակ հագած՝…

Հունիսի 3-ը Հեծանիվի համաշխարհային օրն է

Հունիսի 3-ը Հեծանիվի համաշխարհային օրն է, որը ՄԱԿ-ի կողմից հաստատվել է 2018թ․-ին: Հեծանիվների համաշխարհային օրվա բանաձևով ՄԱԿ-ը ճանաչում է «Հեծանիվների եզակիությունը, երկարակեցությունը և բազմակողմանիությունը, որն արդեն երկու դար է գործում է, և որ այն պարզ, մատչելի, հուսալի, մաքուր և էկոլոգիապես պիտանի կայուն տրանսպորտային միջոց է»։

ՀՀ-ում հաստատվել է 515 նոր դեպք, 12 + 3 մահ

Հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առողջացած, 170-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 61650 թեստավորում: Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք և 27 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել…

Հայաստանում 4 տարեկան երեխայի մոտ արձանագրվել է Կավասակի սինդրոմ՝ կորոնավիրուս հիվանդությամբ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է, որ դժբախտաբար, ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն: Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ: «Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք: Հուսամ փոքրիկը…