Գրագետ մարդը վերացել է, նա խառնվել է տեղեկատվական աղբին․ Էմիր Կուստուրիցա

ԳՐԱԳԵՏ ՄԱՐԴԸ ՎԵՐԱՑԵԼ Է․․․Էմիր Կուստուրիցա, սերբ կինոռեժիսոր Գրագետ լինել՝ անցյալ դարում նշանակում էր լինել հարգված։ Դա երբեմն շատ ավելին էր նշանակում։ Հիշենք Գարսիա Մարկեսի խոսքը, թե՝ իր գրելու միակ պատճառն այն է, որ ուզում է սիրված լինել։ Գրագետ մարդն ամենուր ուշադրության կենտրոնում էր։ Դպրոցում լիներ, կինոյում, փողոցում, թատրոնում, տրամվայի կանգառում, թե գնչուական թաղամասում։ Գրագետ ասելով նկատի չունեմ քերականություն իմացողին։ Նկատի չունեմ նաև ժամանակակից տեղեկատվական հեղափոխության ստեղծած ուրվականին։ Անցյալ դարում, երբ ինչ-որ մեկին գրագետ էին անվանում, նկատի էին ունենում մի մարդու, որի վերևում ամպը ճախրում էր՝ նրա գլուխը ծածկելով մեծ գաղտնիքի…

Ի՞նչ անել, եթե առկա են կորոնավիրուսով վարակվածության նշաններ

Ի՞նչ անել, եթե առկա են կորոնավիրուսով վարակվածության նշաններ: Այս հարցի պատասխանը տալիս է բժիշկ Սպարտակ Պետրոսյանը։ Հաճախ են հարցնում, թե ինչպե՞ս վարվել, հուսալով՝ միգուցե ուղղակի մրսածություն է: Այդ հարցին պատասխանը միանշանակ է․ քանի որ, նման բարդ հիվանդությունը կառավարումից դուրս թողնելը ավելի վտանգավոր է,  քան համարել, թե առկա է որևէ այլ թեթև հիվանդություն, ապա նման ախտանիշների ի հայտ գալու դեպքում պետք է դրսևորել «կորոնավիրուսային զգուշավորություն»։ Ցանկացած «մրսածություն, գրիպ», մինչև հերքելը, համարել  որոնավիրուսով վարակվածություն ու վարվել համապատասխան կերպ՝ 1) պահպանել հակահամաճարակային կանոնները և ինքնամեկուսանալ, 2) օգտվել նախորդ խորհուրդներից՝ հեղուկներ, շնչառական և ընդհանուր…

Նորա Մարտիրոսյան․Դեբյուտային ֆիլմը ռեժիսորի մարտական մկրտությունն է (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe) արցախյան թեմայով ֆիլմը ընտրվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի The First Features  ծրագրում։ Կինոնկարը համատեղ արտադրություն է․Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա։ Այս պատվին հետանկախության շրջանի հայկական կինոն արժանանում է առաջին անգամ։ Առաջին անգամ է նաև, որ ACID-ի (Association du Cinéma Indépendant pour sa Diffusion, Անկախ կինոյի տարածման ասոցիացիան) և Կաննի կինոփառատոնի պաշտոնական ցուցակներում համատեղ ներկայացվում է մեկ ֆիլմ՝ անվանվելով «համընդհանուր ֆավորիտ»։ Կաննի 73-րդ փառատոնում իր ֆիլմի ունեցած հաջողության, զարգացումների ու հետաքրքիր մանրամասների մասին՝ Kino-Աշխարհ-ը զրուցել է Նորա Մարտիրոսյանի հետ։ -Նորա, ի՞նչպես…

«Իմ թագավոր». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթի ծննդյան օրը

Հունիսի 8-ին Քանյե Ուեսթը դարձավ 43 տարեկան։ Ռեփերին շնորհավորել է կինը՝ 39-ամյա Քիմ Քարդաշյանը։ Քիմն Instagram-ում կիսվել է մի քանի ընտանեկան լուսանկարներով և հուզիչ շնորհավորանք գրել նրա համար: «Ծնունդդ շնորհավոր, իմ թագավոր»,-գրել է Քիմը: Վերջերս զույգը նշեց նաև ամուսնության 6-րդ տարեդարձը, որի առիթով ևս Քիմը շնորհակալություն հայտնեց ամուսնուն՝ իրեն համար հավատարիմ մնալու համար:

«Մեկ դիմակ՝ մեկ կյանք». վիրահայերի նախաձեռնությունը «վարակիչ» էր. արձագանքել են տարբեր երկրների հայերը

Նախօրեին մեկնարկած «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» դրամահավաքն ընթացքի մեջ է:   «Մեր Մայր Հայաստանն այսօր աջակցության կարիք ունի, միանանք «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» և ընդհանրապես, Կորոնավիրուսի դեմ ուղղված ցանկացած բարի նախաձեռնության», ֆեյսբուքյան էջում հորդորել էր նախաձեռնողներից մեկը՝ լրագրող Գայանե Բոստանջյանը: Երեկվանից սկսած վիրահայերը սկսել են փոխանցումներ կատարել GE03BG0000000345892183 հաշվեհամարին (ստացող` Արշակ Բադալյան): Այսօր արդեն միանալու առաջարկներ են եղել մի քանի երկրներից ևս: Այսպես հունիսի 8-ին դրամահավաքի կազմակերպիչների հետ կապ են հաստատել Բելգիայի, Լյուքսեմբուրգի, ՌԴ-ի հայեր ու հայտնել, որ իրենք էլ են ցանկանում փոխանցում անել: Հաշվեհամարին արդեն որոշակի գումար հավաքվել է: Կազմակերպիչները 3 օրը մեկ անգամ…

Նոր կորոնավիրուսի տարածումը ներկայացնող արվեստի գործերը՝ Սմիթսոնյան ինստիտուտում

Նոր կորոնավիրուսի տարածումը ներկայացնող արվեստի գործերն արդեն ընդգրկվել են Սմիթսոնյան ինստիտուտի «Բռնկում․ համաճարակները մերօրյա փոխկապակցված աշխարհում» խորագիրը կրող հավաքածուի մեջ։ Ցուցադրության ազդեցիկ ուղերձը հետևյալն է․ «մենք պետք է մեկտեղենք մեր ջանքերը՝ անկախ սահմաններից, մասնագիտություններից և համայնքներից, որպեսզի կանխենք նոր հիվանդությունների ի հայտ գալն ու դրանց համավարակի վերաճելը»։

Ռեմբրանդի ինքնանկարը աճուրդի է հանվել Լոնդոնում՝ մոտ 20մլն դոլարով (ֆոտո)

Հոլանդացի նկարիչ, համաշխարհային արվեստի և հոլանդական գեղանկարչության ոսկեդարի խոշոր ներկայացուցիչ Ռեմբրանդ վան Ռեյնի ինքնանկարը աճուրդի է հանվում Sotheby’s աճուրդի տանն Անգլիայում։ Նկարը գնահատվում է 12-16 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Աճուրդը կկայանա հուլիսի 28-ին։ Ռեմբրանդը նկարում իրեն պատկերել է 26 տարեկան հասակում։ Այն ստեղծվել է ստեղծագործական ամենաերջանիկ և բուռն տարիներին, երբ Ամստերդամ տեղափոխվելուց հետո նա արեց հնարավոր ամեն ինչ՝ որպես պրոֆեսիոնալ նկարիչ հանրաճանաչություն ձեռք բերելու համար: Ռեմբրանդը ծնվել է 1606 թվականի հուլիսի 15-ին Լեյդենում, մահացել է 1669-ի հոկտեմբերի 4-ին Ամստերդամում: Ռեմբրանդն առավելապես ստեղծել է դիմանկարներ, աստվածաշնչային և դիցաբանական թեմաներով պատկերներ, որոնք նրա…

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 350 նոր դեպք, 352-ը՝ առողջացել են

Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 71405 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 350 նոր դեպք և 352 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն…

Որտե՞ղ է կորոնավիրուսի շուրջ դավադրությունների տեսությունների տարածման արագության գաղտնիքը

Անմիջապես այն բանից հետո, երբ նոր կորոնավիրուսն սկսեց տարածվել աշխարհում, դրա տարածման արագությունից ավելի մեծ արագություն ձեռք բերեցին վիրուսի շուրջ դավադրությունների տեսությունները: Մարդիկ, որպես ազատ հարթակ ընտրելով սոցիալական ցանցերը, սկսեցին միմյանց փոխանցել կորոնավիրուսից պաշտպանվելու համար մարմինը քլորով պատելու կամ սխտոր ուտելու մասին խորհուրդներ: Արդյունքում` մարդկանց երեսուն տոկոսը սկսեց անհամաչափ կերպով քլորի կիրառում և սխտորի ընդունում: Հետո տարածվեցին լուրեր, թե իբր 5G մոբիլ ցանցերն են տարածում կորոնավիրուսը և ավելի ծանրացնում վարակվածների առողջական վիճակը: Արդյունքում` Եվրոպայի տարբեր հատվածներում մարդիկ այրեցին բջջային կապի համար նախատեսված ալեհավաք տասնյակ աշտարակներ: Իսկ ինչո՞ւ են մարդիկ տարածում…