Կորոնավիրուսի մասին առաջինը հայտնած ու վարակից մահացած չինացի բժշկի կինը երեխա է ունեցել

Չինաստանում նոր կորոնավիրուսի վարակի մասին առաջիններից մեկը հայտնած ու այդ վարակից փետրվարին մահացած Ուհան քաղաքի բժիշկ Լի Ուենլիանգի կինը լույս աշխարհ է բերել իրենց որդուն։ Գրում է CNN-ը։ Լիի կինը Չինաստանի պետական «Litchi News»-ին ասել է, որ երեխան ծնվել է այսօր առավոտյան՝ Ուհան քաղաքի հիվանդանոցում։ «Կարո՞ղ ես դու տեսնել երկնքից: Վերջին նվերը, որը դու ինձ տվեցիր, ծնվել է այսօր: Ես անպայման լավ հոգ կտանեմ նրա մասին», – գրել է  Ուենլիանգի կինը՝ չինական WeChat սոցիալական մեդիա հարթակում: Հիշեցնենք, որ վիրուսի մասին հայտնելուց հետո բժիշկը թիրախավորվեց Ուհանի ոստիկանության կողմից, որը նրան մեղադրեց…

COVID-19-ից թոքերի ախտահարման պատճառով հիվանդին կատարել են թոքերի փոխպատվաստում (ֆոտո)

Չիկագոյում վիրաբույժները երիտասարդ կնոջը 2 թոքերի փոխպատվաստում են կատարել, քանի որ վերջինիս թոքերը նոր կորոնավիրուս հիվանդության արդյունքում ամբողջությամբ ախտահարվել էին։ Ինչպես գրում է The Time-ը, փոխպատվաստումը տեղի է ունեցել նախորդ ուրբաթ։ Հիվանդը եղել է իր 20-ականներում և գրեթե երկու ամիս միացված է եղել թոքերի արհեստական օդափոխման և սրտանոթային սարքին՝ մինչև վիրահատությունը։ Բժիշկ Անկիթ Բհարատն ասել է, որ վիրահատությունը տևել է 10 ժամ ու եղել է շատ բարդ, քանի որ վարակը  նրա թոքերի վրա առաջացրել էր անցքեր։   Հիվանդը շարունակում է միացած մնալ  օդափոխության սարքին՝ մինչ նրա մարմինը վերականգնվում է։ Բժիշկները…

Սերբիան Հայաստանին կցուցաբերի մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի բժշկական օգնություն

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում առաջիկայում Սերբիան մեծածավալ մարդասիրական օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ որպես աջակցություն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին: Տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։ Առաջիկա օրերին հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան կժամանեն երկու օդանավ՝ ամբողջությամբ բեռնված մեծաքանակ բժշկական պարագաներով ու սարքավորումներով: Մեր երկիր կհասցվեն մասնավորապես 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: Նախագահ Սարգսյանի նախաձեռնած և Սերբիայի նախագահի աջակցությամբ կազմակերպված՝ Հայաստանին ցուցաբերվող սերբական…

Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս։ Այս տեղեկությունը հաստատել է առաջին տիկինն ինստագրամում։ «Կարանտինի թուլացումը չի նշանակում, որ COVID-19- ը անհետացել է: Վտանգը չի անցել, այն մոտ է: Ավելի մոտ, քան թվում է: Այսօր ստացա կորոնավիրուսi թեստi դրական արդյունք: Անսպասելի նորություն: Հատկապես հաշվի առնելով, որ իմ ընտանիքը և ես շարունակում ենք պահպանել բոլոր կանոնները` դիմակներ, ձեռնոցներ, շփումների նվազագույն չափը … Պետք է ասեմ, որ ինձ լավ եմ զգում, բայց ես գտնվում եմ ամբուլատոր բուժման մեջ, մեկուսացված եմ ընտանիքի մյուս անդամներից, որպեսզի չվտանգեմ նրանց», – գրել է…

Շվեդ սննդաբանը նշում է՝ ինչպես կարելի է 1 շաբաթում ազատվել քաղցրավենիքի նկատմամբ պահանջից

Շվեդ սննդաբան Ֆրեդերիկ Պաուլունը պատմել է, թե ինչպես կարելի է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ազատվել քաղցրավենիքի կախվածությունից: Այս մասին հայտնում է Expressen-ը: Ըստ մասնագետի, սկզբում ստիպված կլինեք հրաժարվել բոլոր ապրանքներից, որոնք պարունակում են ածխաջրեր: Այս դեպքում հատկապես զգայուն մարդիկ ստիպված կլինեն հրաժարվել թարմ մրգերից և հատապտուղներից: Մեկ շաբաթ անց այս ապրանքները կարելի է ուտել: Պաուլունը նաև խորհուրդ է տվել ավելի շատ շարժվել, խուսափել սթրեսից, շատ ջուր խմել, բավարար քնել և մեծացնել սպիտակուցներով հարուստ սննդի ընդունումը: Սա ավելի հեշտ կդարձնի քաղցրավենիքից կախվածության դեմ պայքարում:

Այսօր Հայաստանի եւ Արցախի հերոս Մոնթեի մահվան օրն է. Մոնթեի եւ Սեդայի հավերժ սերը

 Պարտվեց սիրո դեմ պայքարում 15-ամյա Սեդա Գպրանյանը Լիբանանում աչքի էր ընկնում իր հասակակիցների մեջ. համարձակ էր, ամեն ինչի մասին ուներ իր կարծիքն ու հստակ տեսակետը: Իր քույրերից մեկի տանն ամերիկահայ մի զինվոր էր հյուրընկալվել, Սեդան հաճախ էր այցելում քույրիկին և երեկոյան հավաքների, զրույցների ընթացքում սիրում էր տարբեր հարցերի շուրջն արտահայտել իր կարծիքները. -Դուն քանի՞ տարեկան ես, որ կարծիք կը հայտնես,-մի օր զարմացած հարցնում է տարօրինակ անունով հյուրը: -Տասնհինգ,-պատասխանում է Սեդան: Նույն երեկոյի ընթացքում հյուրը երկու անգամ նորից է հարցնում Սեդայի տարիքը՝ չհավատալով, որ 15-ամյա աղջիկը կարող է այդպես համարձակ և…

Հաստատվել է կորոնավիրուսի 612 նոր դեպք և 173 առողջացած

Հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69 (կին), 83 (տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել…

Ապատեղեկատվության դեմ պայքար. սոցիալական ցանցերը շարունակում են մաքրել լրահոսը

Փորձագետների կարծիքով, Միացյալ Նահանգներում բռնկված ոստիկանության դաժանության և ռասիզմի դեմ բողոքի ցույցերին զուգահեռ նկատելի է նպատակային ապատեղեկատվության տարածման ակտիվությունը։ Վրաստանից Մարիամ Գագոշաշվիլին, անդրադառնալով Ջորջ Ֆլոյդի ողբերգությունից հետո սկսված բողոքի ցույցերին, իր ներգաղթյալ ընկերների հետ քննարկումների ընթացքում հանգել է եզրակացության, որ նրանք հակված են կենտրոնանալ ավելի շատ բռնության և թալանի, քան այն ողբերգության վրա, որը հանգեցրել է զանգվածային ցույցերին: Դրան հակազդելու համար, Գագոշաշվիլին ֆեյսբուքյան փակ խումբ է ստեղծել եվրասիական ներգաղթյալների համար, որտեղ նա խոսում է սոցիալական և ռասայական արդարության մասին: Ռասայական և սոցիալական արդարության այս խնդիրները հայտնվել են սոցիալական ցանցերում տարածված…