Dior-ը ներկայացրել է սկուտեր՝ ինչպիսին Օդրի Հեփբերնինն էր «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիական Dior նորաձևության տունը ներկայացրել է սկուտերների սահմանափակ քանակությամբ նոր մոդել՝ իտալական Vespa ապրանքանիշի հետ համագործակցության արդյունքում: Դրա ստեղծման ոգեշնչումը Հռոմն է և «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմը, որում Օդրի Հեփբերնն ու Գրեգորի Փեքը վարում էին նման սկուտեր: Դիզայնի վրա աշխատել է կանանց հավաքածուների ստեղծագործական տնօրեն Մարիա Գրազիա Կյուրին: «Ինձ համար Vespa-ն խորհրդանշում է իմ քաղաքը՝ Հռոմը։ Նման սկուտեր կարելի է տեսնել «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում, ինչպես նաև իտալական ցանկացած քաղաքի փողոցներում: Vespa-ի սկուտերները ժողովրդականություն են վայելել 20-րդ դարի կեսերին։ Դրանց չափերը թույլ են տալիս ազատ տեղաշարժվել իտալական նեղ փողոցներով», – ասում է…

Հաստատվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք, 442 առողջացած

Հունիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16004 դեպք, որոնցից 6081-ն` առողջացած, 264-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9568 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 80130 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 723 նոր դեպք և 442 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ), 69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային…

Ադրբեջանական հաքերների եւ կորոնավիրուսով վարակակիրների տվյալների արտահոսքի մասին. Ո՞րն է սրա վտանգները (վիդեո)

Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել , մոտ 3500 մարդ։ Հարցին, վտանգներին է անդրադառնում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նշենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է, որ իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: Նորությունների դեպքում կտարածվի համապատասխան հաղորդագրություն: