Գիտնականը խոսել է COVID-19-ի «թաքնված» նշանների մասին

Ամերիկյան Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Անչա Բարանովան խոսել է COVID-19-ի «թաքնված» նշանների մասին: Նրա կարծիքով՝ «ասիմպտոմ» բառի օգտագործումը կորոնավիրուսի դրական տեստ ունեցող մարդկանց համար «անիմաստ է»: Կենսաբանը բացատրել է, որ «ասիմպտոմը» երիտասարդ սերունդն է, որը չի հայտնվում բժիշկների ուշադրության ներքո: «Եթե COVID-19- ի ձեր թեստը դրական է, բայց չեք զգում ախտանշաններ, ապա հարկավոր է տոմոգրաֆիա կատարել և տեսնել, թե ինչ է կատարվում թոքերում»,- շեշտել է Բարանովան: Նա ավելացրել է, որ նման հիվանդները կարող է չնկատեն երիկամների գործունեության վատթարացում, ինչպես նաև թոքերի ծավալի նվազում: Կենսաբանը նշել է, որ…

100% էլեկտրական առաջին ինքնաթիռը թռիչքի թույլտվություն է ստացել (վիդեո)

Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունն (EASA) առաջին անգամ հավաստագրել ու թռիչքի թույլտվություն է տվել 100% էլեկտրական ինքնաթիռի: Այս ինքնաթիռը նախագծվել է սլովենական Pipistrel Aircraft ընկերության կողմից: Այն հիմնականում նախատեսված է օդաչուների պատրաստման համար: Այս սերտիֆիկացումը կարևոր նշանակություն ունի օդանավերի պատրաստման գործում, որն ապահովում է ածխածնի զրոյական արտանետումներ և նախընտրելի է էկոլոգիական տեսանկյունից, ինչպես նաև ցածր է աղմուկի տեսանկյունից՝ 60 դեցիբել։ «Սա առաջին էլեկտրական ինքնաթիռն է, որը EASA-ը սերտիֆիկացրել է, բայց այն հաստատ չի լինի վերջինը», – ուրախությամբ հայտնել է EASA-ի գործադիր տնօրեն Պատրիկ Կին:

Երկու բաղադրիչով՝ համեղ շոկոլադային տորթ

Անհրաժեշտ բաղադրիչները՝ 4 ձու՝ առանձնացնել դեղնուցն ու սպիտակուցը 250 գրամ շոկոլադ Պատրաստման եղանակը Սպիտակուցը լավ հարել՝ մինչև պնդանա։ Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, մեկ-մեկ ավելացանել դեղնուցներն ու խառնել ձեռքի հարիչով։ Շոկոլադային խառնուրդին կամաց-կամաց ավելացնել սպիտակուցը և զգուշորեն խառնել։ Պատրաստի խառնուրդը լցնել ստվարաթղթի վրա ու եփել ջեռոցում 30 րոպե՝ 170 աստիճանում։ Քաղցրացնել՝ վրան շաքարի փոշի ցանելով ու հատապտուղներով։

Կորոնավիրուս․ Zara-ն փակում է ավելի քան 1000 խանութ՝ առցանց գնումները խթանելու համար

Zara նորաձևության տունը ևս տուժել է կորոնավիրուսի համաճարակից ու որոշում է կայացրել  փակել ամբողջ աշխարհի մանրածախ մոտ 1000 խանութներ: Հունիսի 12-ին ընկերությունը հայտարարել է, որ 1000-ից 1200  խանութ կփակվի ու միջոցները կուղղվեն առցանց վաճառքի ռազմավարության մեջ: Դեռ հստակ հայտնի չէ, թե Zara-ի  որտեղի խանութները կփակվեն։ Ընկերությունը «կավելացնի առցանց հաճախորդների սպասարկման թիմերը։ Առցանց վաճառքի համար նախատեսվում է առաջիկա երեք տարում ներդնել 1 միլիարդ դոլար, և ևս 1,7 միլիարդ դոլար՝ խանութների արդիականացման ու առաջատար տեխնոլոգիական լուծումներով հագեցնելու համար։

Հայկ Մանասյան․Այսօրվանից սպասում եմ, որ օր-օրի պիտի համաճարակը նահանջի

Բժիշկ Հայկ Մանասյանն անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում դիմակ դնելուն ու վարակի հետընթացին։ «Նախորդ ստատուսում բացատրել էի, որ համատարած դիմակ կրելու համար պետք է գաղափարա-մշակութային համազգային հեղափոխություն, մեր ամեն քայլի վերարժեվորում, ինչը մի քանի օրում անհնար է։ Բացի այդ, նման համատարած առողջապահական օպերացիաներ նախաձեռնելիս կառավարությունը ՊԻՏԻ օպերացիայի մասնակիցներին, այսինքն ժողովրդին՝ տա հիմնավոր բացատրություն ու որոշակի վերջնաժամկետ, և ՊԻՏԻ ստանա այդ օպերացիայի ԲՈԼՈՐ մասնակիցների համաձայնությունը։ Նման բացատրություններ կարելի է Չ’տալ միայն բանակում, որովհետև բանակը ամենօրյա վարժանքներով հասել է ավտոմատացված այն գործելակարգին, որ քեզ հրամայում են, իսկ դու անվերապահորեն կատարում ես հրամանը։…

Հաստատվել է 663 դեպք, 5 մահ

Հունիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16667 դեպք, որոնցից 6214-ն` առողջացած, 269-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 82324 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 663 նոր դեպք և 133 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արսեն Թորոսյանը հրապարակում է կորոնավիրուսով վարակվածների հասցեները

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է, որ վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար: «Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար»,-գրել է Թոչոսյանը: Եվ այսպես, ԱՐԱՐԱՏ ԱՅԳԱՎԱՆ Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Փ. ՍՅՈՒՆԻՔ ԳՈՐԻՍ ՎԱՆՔԻ…