ՀՀ ԱԺ նախագահ․Գլխավոր դատախազը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ երկու միջնորդություն է ներկայացրել ԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացնում է, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։ Հարցն ընդգրկվել է հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում։

Բժիշկ Տոնոյան․ Կորոնավիրուսն ու ձմերուկի սեզոնի վտանգները

Բժիշկ Դավիթ Տոնոյանն անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ձմերուկի սեզոնի վտանգներին։ «Եկավ ձմերուկի սեզոնը, որը այս պայմաններում իրենից կարող է վտանգ ներկայացնել։ԻՍԿ ԻՆՉՈՒՄ Է ՎՏԱՆԳԸ։???????? Մենք հայերս մեր պարտքն ենք համարում խանութում ձմերուկ գնելիս, ձեռք տալ, կտտացնել, հարվածել, ականջին մոտիկ տանել դմփդշփացնել ձմերուկը, իրապես հավատալով, որ այդպես կարելի է հասկանալ, որն է լավ, որն է վատ։ Սակայն համաճարակի պայմաններում դա կարող է հանդիսանալ վարակի տարածման հավելյալ պատճառ։ Ինչ պետք է անել՝1- ձմերուկ ընտրելիս կրել ձեռնոց և այն անմիջապես դեն նետել2- Մշակել ձեռքերը3- Մշակել ձմերուկի արտաքին մակերեսը»,-խորհուրդ է տալիս բժիշկ Տոնոյանը։

Ֆրանսիացի բժիշկները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում են (նկարներ)

Նախօրեի երեկոյան Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկներն արդեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում են։ Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները Ֆրանսիայից ժամանած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ գործընկերների հետ համայց են կատարում: Ֆրանսիացի բուժաշխատողները Հայաստանում մնալու են 10 օր: Կարդացեք նաև

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք, 16 մահ

Հունիսի 14-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք, առողջացել են 62-ը։ Արձանագրվել է 16 մահվան դեպք: Հունիսի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է. Հունիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17064 դեպք, որոնցից 6276-ն` առողջացած, 285-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 83600 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 397 նոր դեպք և 62 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին),…

Շվեյցարիայում փնտրում են գնացքում ոսկով լի պայուսակ թողած ուղևորին

Շվեյցարիայում փնտրում են ուղևորին, որը գնացքի վագոնում «մոռացել է» երեք կիլոգրամ ոսկով լի պայուսակը։ Daily Mail-ի հաղորդմամբ, անհայտ անձը նման պարունակությամբ պայուսակը թողել է գնացքում դեռ անցյալ տարվա հոկտեմբերին: Դա տեղի է ունեցել երկաթուղու այն հատվածում, որը միացնում է Սեն Գալեն և Լուցեռն կանտոնները։ Նշվում է, որ թանկարժեք մետաղի արժեքը գնահատվում է 152 հազար ֆունտ ստեռլինգ: Ոսկու սեփականատիրոջ որոնման մասին հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ նա չի գտնվել ներքին հետաքննության ընթացքում:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան․ Ֆրանսիացի 7 բժիշկները 10 օր կօգնեն հայ գործընկերներին (ֆոտո)

«Ֆրանսիացի բժիշկների խումբը Հայաստան ժամանեց նախօրեի երեկոյան, որոնք 10 օր կմնան Հայաստանում` իրենց հայ գործընկերներին օգնելու և նրանց հետ կիսելու իրենց փորձը՝ կովիդ-19-ի դեմ պայքարում»,-գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։ Ֆրանսիացի բժիշկներն այսօր վաղ առավոտից լինելու են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ մեր գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ: Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ մասն առաջին անգամ են Հայաստանում, և վստահ են՝ ներդնելու են իրենց ողջ փորձն ու գիտելիքները մարդկային կյանքեր փրկելու պատասխանատու առաքելության մեջ: Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի…