2020-ի ամառվա հիմնական թրենդային գույները (նկարներ)

Անկեղծ լինելու դեպքում կարող ենք արձանագրել, որ երկար ժամանակ ոչ թե ցուցադրությունները, այլ սոցիալական ցանցերն էին թելադրում նորաձևության թրենդները: Կարող եք դիտել ցուցադրություններն ու մոռանալ դրանք, սակայն Instagram-ն իր մասին թույլ չի տա ձեզ մոռանալ, քանի որ ամեն օր վերադառնում ենք այնտեղ: Գրում է Harper’s Bazaar-ը։ Հավանաբար նկատել եք, որ մարմնագույնը երկար ժամանակ է արդեն դարձել է նորաձևությանը հետևողների զգեստապահարանների հիմնական գույնը: Բոլորը սիրում են մարմնագույնը, անգամ երբ ամբողջ լուքն է մարմնագույն։ Բայց եթե արդեն հոգնել ենք մարմնագույնից կամ միատոնությունից, ապա այս գույներն են այս ամառվա նորաձև այլընտրանքները։ Երկնագույն Սպիտակ…

Վաղվանից ՀՀ քաղաքացիները պետք է պարտադիր անձը հաստատող փաստաթուղթ ունենան․ հակառակ դեպքում կտուգանվեն

«Մեր մեծագույն խնդիրն այս պահին դիմակների կրման հետ կապված կարգապահության մեծացումն է։ Այսօր այդ առումով կայացրել ենք որոշում, որ վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը՝ անձնագիր, վարորդական իրավունք, ID քարտ»,- այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանը։ Փաշինյանը նշեց, որ շատ դեպքերում, երբ դիմակը կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսի էֆեկտիվությունը տուժում է։ «Այս պարագայում անձնագիր չունենալը և դիմակի կրելու կանոնները չպահելը կլինեն որպես առանձին իրավախախտումներ և…

Դեքսամետազոնը փրկո՞ւմ է կորոնավիրուսից․ BBC-ն՝ բրիտանացի փորձագետների բացահայտման մասին

Մատչելի և մեծապես հասանելի դեքսամետազոն դեղորայքը կարող է փրկել կորոնավիրուսով վարակված անձանց կյանքը․ այս մասին հայտնում է BBC-ն։ Ըստ բրիտանացի փորձագետների՝ դեքսամետազոնով բուժումը մահացու վարակի դեմ պայքարում մեծ բեկում է։ Ըստ հոդվածի՝ դեղորայքը մեկ երրորդով կրճատել է թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված պացիենտների մահացության վտանգը, թթվածնային սարքերին միացվածներինը՝ մեկ հինգերորդով։ Հետազոտողների պնդմամբ՝ եթե դեքսամետազոնն օգտագործվեր Մեծ Բրիտանիայում համավարակի սկզբից, այն կարող էր մինչև 5 000 կյանք փրկել։ Բացի այդ, այն կարող է հսկայական օգուտ բերել անապահով երկրներին, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի հսկայական թվեր։ Կորոնավիրուսով հիվանդ 20 մարդուց 19-ը ապաքինվում է առանց…

Արցախում այսուհետ կկատարվեն կորոնավիրուսի ախտորոշման թեսթավորումները

Հայաստնի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է, որ Արցախում բացվել է ժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիա, որտեղ այսուհետ իրականացվելու են նոր կորոնավիրուսի ախտորոշման (ՊՇՌ) թեսթավորումները: Նշենք, որ մինչ այս թեստերն ուղարկվում էին Հայաստան՝ ախտորոշման համար։

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 425 նոր դեպք և 295 առողջացած

Հունիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած, 293-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 85556 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 425 նոր դեպք և 295 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ…