Դդմի սերմերը կարող են օգնել ձեզ նիհարել․ ինչպե՞ս օգտագործել դրանք

Դդմի սերմերը ոչ միայն համեղ են, այլև հիանալի օգնական են առողջ քաշի ճանապարհին: Բազմաթիվ ուսումնասիրություններ հաստատել են դդմի սերմերի օգուտները՝ քրոնիկ հիվանդությունների կանխարգելման, արյան շաքարի վերահսկման և սրտանոթային համակարգի առողջության պահպանման համար: Դդմի սերմերը շատ հարուստ են մանրաթելով, բուսական սպիտակուցներով: Այն հագեցնում է և հնարավորություն տալիս երկար ժամանակ մոռանալ սովի զգացողության մասին: Բացի այդ, դդմի սերմերը հարուստ են վիտամիններով ու կազմը բարենպաստ ազդեցություն է ունենում մարմնի բազմաթիվ համակարգերի առողջության վրա: Դդմի սերմերն ուժեղացնում է ոսկրային հյուսվածքը և ի վիճակի է ուժեղացնել մարմնի իմունային պաշտպանությունը, օմեգա-3 և 6 ճարպաթթուները կանխում են…

Կորոնավիրուսից մահացած գյումրեցի կինը 2 անգամ հրաժարվել է թեստավորվել՝ պնդելով, թե իրեն կչիպավորեն

Հունիսի 15-ին Գյումրիում կորոնավիրուսից մահացած 66-ամյա կինը մինչև ծայրահեղ ծանր վիճակում հայտնվելը հետազոտվել էր իր տարածքային՝ Գյումրու «Միջազգային կարմիր խաչի» անվան պոլիկլինիկա»-ում: Գրում է Հայկական ժամանակը։ Անցած հինգշաբթի՝ հունիսի 11-ին, բուժհաստատությունն է կնոջն ու նրա ընտանիքի անդամներին հրավիրել պոլիկլինիկա, քանի որ ունեցել են տեղեկություններ, որ բոլորը հիվանդ են, ջերմում են: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանը: Սկզբում  ամուսինն է հիվանդ եղել, ունեցել է ջերմություն, բայց շատ արագ հաղթահարել է հիվանդությունը: Կնոջ հետազոտությունն ու ռենտգեն ախտորոշումը, սակայն, կորոնավիրուսային հիվանդության հակվածության են եղել: Ունեցել է բարձր ջերմություն, ռենտգեն…

Լոլիկի օգտակար հատկություններն ու պարունակող վիտամինները

Լոլիկը պարունակում է վիտամին A, C, K, B6, ինչպես նաև ֆոլաթթու և կալիում։ Քիչ քանակությամբ պարունակում է նաև նատրիում, տիամին, նիացին, ֆոսֆոր, պղինձ և մագնեզիում։ Այն հարուստ է մանրաթելերով և ջրով։ Մեկ բաժակ թարմ լոլիկը օրգանիզմն ապահովում է 57,3% C վիտամինի ամենօրյա չափաբաժինը, 22,4% վիտամին А-ով, 7,9% մանրաթելերով, 11,4% կալիումով, 5,6% նիացինով, 7% վիտամին В6-ով և 6,8% ֆոլաթթվով։ Այն բարելավում է մաշկը․ Լոլիկի մեջ պարունակվող բետա-կարոտինը և լիպոկտինը մաշկը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որն էլ կանխարգելում է կնճիռների վաղաժամ առաջացումը։ Լոլիկն ամրացնում է ոսկորները․ Կալցիումը և К վիտամինը ոսկորները դարձնում…

Սալմա Հայեկը ներկայացրել է առանց դիմահարդարման ու սպիտակած մազերով սելֆի (ֆոտո)

53-ամյա Սալմա Հայեկը հաճախ երկրպագուների հետ կիսում է ազնիվ լուսանկարներով`առանց դիմահարդարման և ֆիլտրերի, ցուցադրելով իր բնական գեղեցկությունը: Եվ ահա երեկ աստղը Instagram-ում տեղադրել է մի լուսանկար, որում նա իր 15 միլիոն հետևորդներին ցույց տվել սպիտակած մազարմատները։ «Նկարահանման ակնկալիքով ես վերջապես ստիպված էի արմատներս ներկել»,- գրել է դերասանուհին։ Որոշ ժամանակ անց Հայեկը ներկայացել է արդեն թեթև դիմահարդարմամբ ու ներկած մազերով։

Արսեն Թորոսյան․Վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են (ֆոտո)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է, որ զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: «Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար: Անխտիր բոլորս պետք է՝ կրենք բժշկական դիմակ ամենուր, հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը, պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից»,-գրել է Թորոսյանն ու հրապարակել աղյուսակ:

Պուտինին պաշտպանելու համար նրա նստավայրում ստեղծվել է հատուկ ախտահանիչ թունել (վիդեո)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ստեղծվել է ախտահանիչ հատուկ թունել: Վլադիմիր Պուտինի նստավայրի մուտքում այցելուն պետք է անցնի նշված թունելը, երբ նրա հագուստը և մարմնի բաց մասերը կծածկվեն ախտահանիչ հեղուկով: Ինչպես ապրիլին հայտարարել էր Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դիմիտրի Պեսկովը, բոլորը, ում հանդիպում է Վլադիմիր Պուտինը, նախապես կորոնավիրուսի թեստ են հանձնում: Ռուսաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 544 նոր դեպք

Նախորդ մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 544 նոր դեպք, ապաքինվել է ևս 243 մարդ: Արձանագրվել է մահվան 9 դեպք: Պացիենտները եղել են 64 (կին), 69 (կին), 80 (կին), 72 (կին), 67 (կին), 72 (տղամարդ), 59 (տղամարդ), 42 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 99 է: