AirPods-ի ականջակալը պայթել է տղամարդու ականջի մեջ

Հեռախոսով խոսելու ժամանակ AirPods-ի ականջակալը պայթել է Չինաստանի քաղաքացու ականջի մեջ, հայտնում է GizmoChina-ն: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 19-ին, տուժել է Չժենչժոու քաղաքի 23-ամյա բնակիչը, վնասվել է աջ ականջի մաշկը: Տուժածը բուժվել է հակաբորբոքային դեղերով, սակայն, նույնիսկ թերապիա իրականացնելուց հետո, նա դժգոհում է լսողության հետ կապված խնդիրներից: Բժիշկները ականջում հայտնաբերել են նաև արյունահոսության հետքեր։ Weibo չինական սոցիալական ցանցում հաղորդվել է, որ երիտասարդը ականջակալը գնել է խանութներից մեկում, որն Apple-ի գործընկերն է։

Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: «Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը: Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձևավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»,-գրել է Փաշինյանը: Նշենք, որ հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10728 պացիենտ: Ընդհանուր…