Երանի 60-ամյակս Հայաստանում նշեի. Ատոմ Էգոյանի 5000 դոլարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Կանադահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը 5000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Կինոռեժիսորը փոխանցում է կատարել առցանց վճարման համակարգով, գրելով՝ «Ատոմ Էգոյանի 60 ամյակին։ Երանի այն նշեի Հայաստանում»։ Էգոյանը ցանկանում էր հայրենիքում նշել տարեդարձը, սակայն համավարակով պայմանավորված՝ չի կարողանում գալ Հայաստան։ Այս մասին տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և կոչ արել արտերկրում բնակվող հայերին հետևել ռեժիսորի օրինակին, այս կերպ նաև մոտեցնելով իրենց՝ Հայաստան վերադարձի օրը: «Արտերկրում բնակվող սիրելի հայրենակից, հետևիր այս օրինակին։ Նվիրաբերիր դեպի Հայաստան քո տոմսի գումարը՝ ի աջակցություն համաճարակի դեմ…

Իրինա Շեյքը նկարահանվել է Burberry գովազդային արշավում (ֆոտո)

Burberry-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիչին նոր աշուն-ձմեռ 2020 հավաքածուում ուսումնասիրում է երկակիության գաղափարը, որը դարձել է ապրանքանիշի կայուն մշակութային ծածկագիրը: Դանկո Շտայների տեսախցիկում այս անգամ բրենդը ներկայացնում է ռուս մոդել Իրինա Շեյքն ու Ռիս Նելսոնը։ «Ինձ միշտ հրապուրել է երկակիության գաղափարը և երկու տեսանկյունց իրերին նայելու գաղափարը։ Այս գովազդային արշավում ներկայացվում է հայելային արտացոլման գաղափարը», – ասում է Թիչին: Հավաքածուի մեջ դիզայները վերաիմաստավորում է նորաձևության տան արխիվային մոդելները՝ դրանք ներկայացնելով նոր, արդիականացված գովազդով։

Այցելուներն ամեն օր Կոմիտաս վարդապետին յուրովի բացահայտելու հնարավորություն ունեն․Նունե Ամիրխանյան

Արտակարգ դրության առաջին իսկ օրվանից Կոմիտասի թանգարան-ինստիտուտը  ներկայանում է հետաքրքիր ու տարբեր առցանց ծրագրերով, որոնց մասին PressRoom-ին մանրամասներ է հայտնել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտացուցադրական բաժնի աշխատակից Նունե Ամիրխանյանը։ -Կորոնավիրուսի համաճարակը մարտահրավեր ու նաև որոշակի առումով հնարավորություն դարձավ նաև թանգարանների համար, ինչպե՞ս կազմակերպեցիք առցանց աշխատանքները։ -Այս ընթացքում ունեցել ենք առցանց համերգներ, դասախոսություններ, կրթական ծրագրեր, վիրտուալ շրջայց: Մայիսի 18-ին` «Թանգարանների միջազգային օրը», հայտարարվել էր էսսեների մրցույթ` «Իմ առաջին այցը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» թեմայով: Հունիսի 18-ին ամփոփվեց մրցույթի արդյունքները. լավագույն աշխատանքները ներկայացվում են թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։ «Թանգարանների միջազգային օրը» սկսվեց նաև ընթերցանությունների շարք, որ շարունակվում…

Խորհուրդ չի տրվում մարդկանց ցողել ախտահանիչ նյութերով. ԱՀԿ

Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) մայիսի 15-ի ժամանակավոր առաջարկությունների (հղում)՝ կորոնավիուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների շրջանակում խորհուրդ չի տրվում իրականացնել մակերեսների կամ փակ տարածքների մշակում մանրակաթիլային  ցողման, ինչպես նաև աէրոզոլային ախտահանման (ցողման) միջոցներով։ Համաձայն որոշ ուսումնասիրությունների՝ մանրակաթիլային ցողումը՝ որպես ախտահանման հիմնական միջոց, արդյունավետ չէ, քանի որ այն չի ապահովում ցողումից դուրս մնացած հատվածների ախտահանումը։ Բացի այդ, ախտահանիչ նյութերի ցողումը կարող է աչքերի վնասման, շնչուղիների և մաշկի գրգռման ռիսկ առաջացնել՝ թողնելով լուրջ հետևանքներ առողջության վրա։ Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում ախտահանիչ նյութերով մարդկանց ցողել օրինակ՝ ախտահանիչ թունելներում, վրաններում և խցիկներում։…

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 459 նոր դեպք, 706 առողջացած

Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, որոնցից 8266-ն` առողջացած, 319-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 91943 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 459 նոր դեպք և 706 առողջացած։ Գրանցվել է 10 մահ։ Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ…

Կարեն Պողոսյան․Այսօր մեր կենտրոնից դուրս գրվեցին ևս երկու ծայրահեղ ծանր վիճակում ընդունված հիվանդներ ՝ մայր և որդի

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Կարեն Պողոսյանը գրել է․ «Այսօր մեր կենտրոնից դուրս գրվեցին ևս երկու ծայրահեղ ծանր վիճակում ընդունված հիվանդներ ՝ մայր և որդի: Կարճ ներկայացնեմ. հիվանդ Ն. Ա. 64 տարեկան: Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 25.05.2020թ. Covid 19 դրական, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի ախտորշմամբ, ընդունման պահին spO2 75%: Ուղեկցող ախտրոշում՝ գլաուկոմա, կուրություն: Որդին՝ Խ.Ա. 36 տարեկան:Covid 19 դրական, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի ախտորշմամբ, ընդունման պահին spO2 65%: Ուղեկցող ախտրոշում՝ ՄՈւԿ( մանկական ուղեղային կաթված), նստային շրջանի խորը, տարածուն պառկելախոց ՝ նեկրոզված մակերեսով: Երկու հիվանդն…