Բիլ Գեյթսը դստեր հետ պարում է TikTok-ում (վիդեո)

Բիլ Գեյթսի դուստրը՝ Ջեննիֆեր Գեյթսն Instagram-ում շնորհավորել է Հայրիկների միջազգային օրվա կապակցությամբ ու տարածել արխիվային նկար ու տեսանյութ, որում հայր ու դուստր պարում են TikTok սոցիալական կայքերի ամենատարածված պարերից մեկը: «Շնորհավոր Հայրիկների օրը, քո նվիրվածությունը ավելի լավ աշխարհին և սովորելու կիրքը ինձ ոգեշնչել են իմ ամբողջ կյանքի ընթացքում, և հատկապես այն բանից հետո, երբ ես ընդունվեցի բժշկական դպրոց: Շնորհակալ եմ քո մշտական ​​օգնության, աջակցության և ոգևորության համար, որով դու նկարվում ես իմ TikTok-ի համար», – գրել է Ջեննիֆեր Գեյթսը։ Ջեննիֆեր Գեյթսը Բիլ և Մելինդա Գեյթսերի առաջին երեխան է, այժմ նա…

Հայ փորձագետը հայտնել է կորոնավիրուսային համավարակի երկարատև մարման պատճառը

Կորոնավիրուսային համավարակի երկարատև մարման և վարակի նոր բռնկումների առաջացման պատճառն այն ​​մարդիկ են, որոնք չեն հավատում վարակի իրական լինելուն և անտեսում են սոցիալական հեռավորության միջոցները: Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Տնտեսական հետազոտությունների կենտրոնի վիճակագրության և մոդելավորման փորձագետ Աղասի Թավադյանը: «Թերահավատները չեն կրում դիմակներ և չեն հետևում կարանտինի և սոցիալական հեռավորության կանոններին, ինչպես նաև դառնում են վարակի նոր օջածների տարածման պատճառ»,- ասել է Թավադյանը: Նրա խոսքերով՝ վարակի նոր դեպքեր հայտնաբերվելու են դեռ շատ երկար ժամանակ: Փորձագետը նշել է, որ նման մարդկանց պատճառով հիվանդության պլատոն կարող է…

Կարինե Սարգսյան․Կորոնավիրուսն էլեմենտար վիրուս է, ուղղակի դրա վարակելիության մակարդակը շատ բարձր է

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Կարինե Սարգսյանը Եվրոպայում ամենամեծ Բիոբանկի հիմնադիրն է, որտեղ կան 20 միլիոնից ավելի նմուշներ: Երևանի Մխիթար Հերացու անվան անվան բժշկական համալսարանի կայքի հետ հարցազրույցում Կարինե Սարգսյանը, անդրադառնանալով կորոնավիրուսին, դրա դեմ ճիշտ պայքարին, ասել է, որ այն էլեմենտար վիրուս է, ուղղակի վարակելիության մակարդակը շատ բարձր է։ «Դա էլեմենտար վիրուս է, ուղղակի դրա վարակելիության մակարդակը շատ բարձր է, այն իրենից որևէ յուրահատուկ բան չի ներկայացնում: Մյուս կողմից, վիրուսի դեմ պայքարի համար պետք է անել այն, ինչ ես ԵՊԲՀ-ում անցել եմ դեռ 4-րդ կուրսում՝ համաճարակաբանության դասերին:…

Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է. նախագահը դարձավ 67 տարեկան։ «Տարիքը պայմանավորված չէ ապրած տարիների քանակով: Տարիքը հոգու վիճակն է»,- անցած տարվա հունիսին բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում նշել էր նախագահ Արմեն Սարգսյանը:

Հաստատվել է կորոնավիրուսի 418 նոր դեպք և 1013 առողջացած

Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, որոնցից 10144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10364 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 98117 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 418 նոր դեպք և 1013 առողջացած։ Արձանագրվել է մահվան 12 դեպք: Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են…