COVID-19-ից բուժվածների մեկ երրորդը կարող է քրոնիկ հիվանդ մնալ

Աշխարհում շարունակվում է պայքարը կորոնավիրուս SARS-CoV-2-ի դեմ: 2019-ի դեկտեմբերին համաճարակի սկսվելուց ի վեր, ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 9,3 միլիոն մարդ, 480 հազարից ավելին մահացել է, առողջացել է ավելի քան 5 միլիոն հիվանդ: Տվյալները տրամադրում է Worldometer կամավորների միջազգային խումբը: Սակայն մասնագետները զգուշացնում են, որ շատ վարակիրներ բուժումից հետո ձեռք են բերում քրոնիկ հիվանդություններ: Բուժվածների գրեթե մեկ երրորդը կարող է մինչև կյանքի վերջ է տառապել թոքերի վնասվածքից, քրոնիկ հոգնածությունից, հոգեկան խանգարումներից, սրտի հետ կապված խնդիրներից:

Տեղի կունենա Լոս Անջելես – Երևան ուղիղ չվերթ

Հաշվի առնելով COVID-19 -ի հետևանքով առաջացած իրավիաճակը ավիացիոն շուկայում, և մեր հայրենակիցների խոշոր կուտակումները՝ հատկապես ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում, որոշում է կայացվել հուլիսի 11-ին իրականացնել Լոս Անջելես – Երևան ուղիղ չարթերային չվերթ։ Այս մասին տեղեկանում ենք Ավիադրոմ տուրիստական գործակալությունից։ Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող բարեկամներ։ Չվերթն իրականացվելու է Iceland Air ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե էկոնոմ, և թե բիզնես կարգի նստատեղերով։ Ինքնաթիռը Ռեյկյավիկում կկատարի տեխնիկական կանգառ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի…

2020-ի նոր օծանելիք՝ օվկիանոսի բույրով․ Oceania

Թե կարոտել եք օվիանոսն ու նրա բույրը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեք կարողանում իրականացնել Ձեր երազանքների ուղևորությունը դեպի ծով, հոգ չէ․ այստեղ Ձեզ օգնության կգա 2020-ի նոր օծանելիքը՝ Roja Parfums-ի Oceania-ն։ Պարֆյումեր Ռոժե Դավն է ստեղծել Օվկիանիայի այս բույրը, որն իրենից ներկայացնում է թարմացնող խառուրդ։ Թե ​​փակեք աչքերն ու Ձեզ վրա ցողեք օծանելիքը, կթվա, թե կանգնած եք Ատլանտյան օվկիանոսի ափերին։ Ի դեպ, այս օծանելիքի վաճառքի մի մասը կփոխանցվի բարեգործական կազմակերպություններին, որոնք զբաղվում են օվկիանոսների պաշտպանությամբ։

75 սպա ու զինվոր գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ այսօր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով (ֆոտո, վիդեո)

75 սպա ու զինվոր գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ այսօր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ ամբողջ աշխարհին հիշեցնելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին, նաև ներկայացնելով ներկայիս հայկական պետության զինված ուժերի պատրաստվածությունը: «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեր զինծառայողների քայլքը բարձր գնահատեց և նշեց, որ մասնակիցներն իրենց խնդիրը կատարեցին պատվով և պատշաճ մակարդակով»,-այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են

Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։ «Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար»,-գրել է Թորոսյանը։

Մեկ օրում ՀՀ-ում հաստատվել է 711 նոր դեպք և 653 առողջացած

Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առողջացած, 386-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10404 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 100400 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 711 նոր դեպք և 653 առողջացած։ Արձանագրվել է մահվան 14 դեպք: Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամար), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 68 (կին) տարեկան:…

Apple-ը գործարկում է նոր կյանքի կանոններին համահունչ հավելվածներ

Apple-ը հայտարարել է, որ 15 տարի Intel Corp համակարգի կիարառոմից հետո կանցնեն Mac համակարգիչների համար նախատեսված նոր չիպերին՝ այս տարվա մեջ թողարկելով առաջին խմբաքանակը: Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը նշել է, որ Intel corp-ը նշանավորեց նոր դարաշրջանի սկիզբը: Դրանց արտադրությամբ ընկերությունը սկսել էր զբաղվել 1980-ական թվականներից և վերածնվել 1990-ականների վերջին: «Ապագայի մեր պատկերացումներում մենք ստեղծելու ենք նոր, հրաշալի արտադրանք և, Սիլիկոնն այն է, ինչը մեզ հնարավորություն կտա կյանքի կոչել այդ ամենը: Դա այն է, ինչը մեր արտադրանքն այդքան հիանալի է դարձնում: Silicon-ը մեր տեխնոլոգիաների հիմքում է»,-ասել է Քուքը: Սիլիկոնային միացուցիչները…

Ֆրանսիայից Հայաստան են ժամանել բժիշկների երկրորդ խումբը (ֆոտո)

Ժամեր առաջ Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը: Այս անգամ մեր առողջապահական պայքարին են միանում 9 բժիշկներ, ովքեր օրեր շարունակ ոչ միայն կիսելու են իրենց փորձառությունը, այլև մարդկային կյանքեր փրկելու համար ներդնելու են բոլոր ջանքերը: Խմբի ղեկավարն է ֆրանսահայ հանրահայտ բժիշկ Լորան Փափազյանը: Բժիշկների ցանկում է նաև անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը Հայկ Վարդանյանը: Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի է կոչում ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ: Բժիշկներն իրենց առաքելությունը կիրականացնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում: